16 08 2022

«Սուրմալու»-ում ողբերգական դեպքի ժամանակ Փաշինյանը գտնվել է Սևանի առանձնատանը, նշել է Խաղողօրհնեքը․ «Հրապարակ»

«Սուրմալու»-ում ողբերգական դեպքի ժամանակ Փաշինյանը գտնվել է Սևանի առանձնատանը, նշել է Խաղողօրհնեքը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը գտնվել է Սեւանի կառավարական առանձնատանը, որտեղ ընտանիքի հետ նշել են Խաղողօրհնեքը: Դրանով էր պայմանավորված այն, որ նա միայն մեկ օր անց՝ երեկ առավոտյան այցելեց դեպքի վայր։ Իսկ դեպքից անմիջապես հետո նրա փոխարեն «Սուրմալու» էր գնացել Ալեն Սիմոնյանը:

Ի դեպ, պատերազմից 2 տարի անց էլ Փաշինյանի գրաֆիկում փոփոխություններ չկան, նա շաբաթ-կիրակիները, որպես կանոն, անցկացնում է Սեւանի կառավարական ամառանոցում, տոն կամ սգո օրերին առավոտ կանուխ է այցելում հանրային վայրեր, որ պատահական քաղաքացիների չհանդիպի: Երեկ էլ «Սուրմալու» այցելել էր առավոտվա մթնշաղին, երբ քաղաքացիներ քիչ կային: Թեեւ, ամեն դեպքում, մշտապես շրջապատված է տասնյակ թիկնապահներով»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ