12 07 2022

Կրկին նախկիններին կդիմեն. «Հրապարակ»

Կրկին նախկիններին կդիմեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հարցում իշխանությունների հույսը կրկին այդքան «մերժելի» նախկիններն են, որոնց հետ, մեր տեղեկություններով, ներկայում ակտիվ բանակցություններ են ընթանում, որ ՔՊ-ին ձայներ բերեն եւ ընդգրկվեն ավագանու ցուցակում։ Որոշ նախկիններ էլ սիրով դառնում են հեղափոխականների թեկնածուներ եւ գլխավորում ՔՊ ցուցակը։

Դիցուք, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում ՔՊ թեկնածուն նախկին համայնքապետ, ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանն է, ում մասին մամուլը հեղեղված է աղմկոտ նյութերով։ Համագյուղացիները 2018-ին նրա դեմ բողոքի ակցիա էին անում՝ առանց թույլտվության ՀԷԿ կառուցելու համար, եւ գյուղը ողողվել էր «Արթուր՝ հեռացիր» գրառումներով։ Գյուլագարակում ՔՊ թեկնածուն մեկ այլ ՀՀԿ-ական է՝ համայնքի ղեկավարի ԺՊ Խաչիկ Վարդանյանը, որը 2017-ին պարտվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված մեկ այլ թեկնածուի՝  Մհեր Գեւորգյանին։

Անգամ իշխանության կոնկուրենտ ուժերի հույսն են նախկինները։ Արամ Զավենիչի կուսակցության ցուցակը, օրինակ, Քաջարանում կգլխավորի նախկին քաղաքապետ Վարդան Գեւորգյանը։ Իշխանական արբանյակների դերն էլ հետընտրական կոալիցիաներն են, եթե, իհարկե, ՔՊ-ն բավարար ձայներ չհավաքի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ