16 06 2022

ՔՊ-ում առնվազն երկու ձայն կեղծել են․ «Հրապարակ»

ՔՊ-ում առնվազն երկու ձայն կեղծել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարվա բյուջեի կատարողականի քվեարկությունը երեկ խորհրդարանում ընթացավ տիգրանմուկուչյանական սկզբունքով: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ 68 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ է եղել, այն պարագայում, երբ 71 հոգանոց խմբակցությունից դահլիճում առնվազն 10 հոգի բացակայել է, եւ դա ֆիքսվել է հենց պաշտոնական կայքում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում երեկ Թեհրանում գործուղման էին գտնվում պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը, Գեւորգ Պապոյանը։

Ընդունենք, որ այս պատգամավորները նախապես գրավոր հայտնել են քվեարկության մասին, սակայն մյուս բացակաների գործուղման վերաբերյալ խորհրդարանի պաշտոնական լրահոսը ոչինչ չի ասում։ Դիցուք՝ Մարինա Ղազարյանը, Սերգեյ Բագրատյանը, Գուրգեն Արսենյանն ու Սոնա Ղազարյանը որեւէ գործուղման չէին, բայց ներկա չէին նիստին, հետեւաբար, չէին կարող գրավոր քվեարկել, իսկ Էդուարդ Աղաջանյանը չի քվեարկել: Սովորական գումարում-հանումից պարզ է դառնում, որ ՔՊ-ում առնվազն 2 ձայն կեղծել են, թերեւս՝ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե անհարգալից են Փաշինյանի կաբինետի հաշվետվության նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ