15 06 2022

Համայնքապետը գրանցված է դիսպանսերո՞ւմ․ «Հրապարակ»

Համայնքապետը գրանցված է դիսպանսերո՞ւմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցը, որը Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին, է գրանցված է մարզային հոգեբուժական դիսպանսերում եւ իրավունք չուներ զբաղեցնել համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին մեր լրագրողին ասել է համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը: Նա ասում է, որ ինքն անձամբ է տեսել Ղուլունցի անունը դիսպանսերի մատյաններում, այնինչ համայնքապետը ոչ միայն քեռու շնորհիվ ազատվել է բանակից դիսպանսերում հաշվառման թղթով, նաեւ զավթել է համայնքի ղեկավարի պաշտոնը եւ, ըստ այդ թղթի, նաեւ թոշակ է ստանում պետությունից:

«Ընտրությունների ժամանակ իր քարոզարշավի ժամանակ կենսագրության մեջ գրել էր՝ երեք պատերազմի մասնակից է, ծառայել է 1992-94թթ․, բայց ինքը 1976 թվականին է ծնվել, իսկ այդ թվականներին 16 տարեկան է եղել»,- ասում է Զեյնալյանը: Հիշեցնենք, որ Տեղը Սյունիքի բացառիկ համայնքներից է, որտեղ անցած տարվա աշնանը կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ական թեկնածուն հաղթեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ