05 04 2022

Այսօր կվճռվի Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ լինել-չլինելու հարցը. «Հրապարակ»

Այսօր կվճռվի Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ լինել-չլինելու հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանն այսօր քննելու է ԱԺ ընդդիմության` ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցը։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԴ-ն որոշեց դիմումը քննել ոչ թե բանավոր ընթացակարգով, ինչպես որոշել էր նախապես, այլ՝ գրավոր։ Այդ դիմումով ընդդիմությունը պահանջում է չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվել, եւ ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, չեն կարողացել մասնակցել՝ գտնվելով կալանավայրում։

Մենք գրել էինք, որ ՍԴ-ն քաղաքական հարցերում նախընտրում է գրավոր ընթացակարգը, որ փակ ռեժիմով քննի դիմումները եւ հրապարակի վճիռը։ ՍԴ-ն, ըստ ամենայնի, նախապես քաղաքական պատվեր էր ստացել՝ Սիմոնյանի հարցին առավել մեծ հնչեղություն հաղորդելու, հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը նախանձելի վիճակում չէ, թերեւս, չի ուզում յուրայինների դեմ պրոցեսներ հրահրել, եւ ՍԴ-ին հրահանգել են անաղմուկ որոշել հարցը։ Հարցին, թե ում առաջարկով է բանավոր ընթացակարգից գրավորի անցում կատարվել, ՍԴ-ից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ