Ես շատ եմ ուզում ունենալ նման ռոմանտիկ ժողովուրդ և շատ պրագմատիկ ղեկավար։ Այս մասին «Հայկական համալսարանի» քառասերունդ անդամների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Ինձ թվում է, դա ամենից լավ բան կլինի՝ պրագմատիկ ղեկավար և ռոմանտիկ ժողովուրդ, որովհետև այդ ռոմանտիզմը բոլոր ազգերին է պետք։ Բայց երբ որ ղեկավարը պրագմատիզմի դաշտից դուրս է գալիս և ռոմանտիկ է դառնում, այդ ռոմանտիկ ժողովրդի գլխին փորձանք է դառնում։ Օրինակ, վերցնեք նույն Ուկրաինան։ Այսօր ես 2-3 անգամ անդրադարձ ունեցա։ Անպատասխանատու ղեկավարը կարող է հսկայական, հետաքրքիր աշխարհագրություն, հսկայական ռեսուրսներ ունեցող երկիրն ավիրել։ Ուկրաինան ընդամենը կարող էր նեյտրալ երկրի ստատուսով օգտվել և՛ Եվրոպայից, և՛ Միացյալ Նահանգներից, և՛ Ռուսաստանից։ Ասեցին՝ չէ, մենք պիտի մտնենք ՆԱՏՕ։ Դե մտե՛ք։ Ի՞նչ ստացավ։ Դու ուղղակի արհամարհեցիր քո հարևան, հսկայական հզոր երկրի անվտանգային շահերը։ Մի երկիր, որը կարող էր այսօր ամենահետաքրքիր, բարգավաճող երկրներից մեկը լիներ։ Որ մարդ իր տեղում չի հայտնվում, մարդը փորձանք է։ Վատ բժիշկը, վատ վիրաբույժը իր սեփական մեծ գերեզմանոցն ունի։ Հիմա վատ քաղաքական գործիչը, վատ ղեկավարն ինքն իր համար նորմալ է, բայց պրոբլեմ է մեզ բոլորիս համար։ Այս պատերազմը որ եղավ, չպետք է լիներ։ Այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից։ Այո՛, բանակցությունները ձախողեցին, անպատասխանատու ամպագոռգոռ հայտարարություններ արեցին, ամեն ինչ արեցին, որ Թուրքիան Ադրբեջանի թիկունքում ամբողջ բոյով կանգնի, և վերջում ստացանք սա։ Հիմա էլ պարզվում է սաղ մեղավոր են։ Պարզվում է, հանձնել են Ալմաթիի հռչակագրով, 91 թ-ին։
Վերջերս ՄԱԿ-ում քվեարկություն է եղել, հակառուսական մի բանաձև էր։ Միացյալ Նահանգները քվեարկել է դեմ, Հայաստանը՝ կողմ։ Լավ, դուք հո հիմա՞ր չեք։ Ի՞նչ եք ուզում։ Ձեր առևտրի 60%-ը այսօր Ռուսաստանի հետ է։ Իմ ժամանակ Եվրոմիության հետ առևտուրը մեր արտաքին առևտրի մոտ 22- 24% էր։ Հիմա 6-7% է ընդամենը։ Ռուսաստանի հետ առևտուրն այն ժամանակ 25% էր, հիմա՝ 55-60%։ Դուք չե՞ք հասկանում, որ նման քայլով կարող եք այնպիսի պրոբլեմներ ունենալ, որ տակից դուրս չեք գալու։ Լավ, դու սոված չես մնալու քո ընտանիքի հետ, բայց ամբողջ գյուղատնտեսությունդ ի՞նչ է անելու, ժողովուրդը ի՞նչ է անելու, ու այդչափ անպատասխանատու լինելը շշմեցնում է ինձ, անկեղծ ասած»,- նշեց նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում: