Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել․ «Ժողովուրդ»

Ապր 18, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից 2024 թվականի հունիսի 12-ին բռնությամբ դուրս հանող ՊՊԾ աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ դեպքից ամիսներ հետո նա երկրից արատագաղթել է։ Չի բացառվում, որ նախաքննական մարմինը հիմք ընդունի այս հանգամանքը եւ լրագրողներին օթյակից բռնի դուրս հանած ՊՊԾ աշխատակցի ազատման հիմքով քրեական վարույթը կարճի։

Նշենք, որ այս գործով 5 լրագրողներ արդեն տուժող են ճանաչվել: Վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ սկսել են Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով: Տուժած լրագրողները թիվն այս պահին 5-ն է:

Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը, որոնք ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը կոնկրետ անուններ է տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, եւ ով է կանգնած վերահսկել իրավիճակը:

Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում, սակայն հետեւում ենք Կոմիտեի քննության ընթացքին՝ սպասելով պատասխանատու պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործընթացին:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել 2024 թ. հունիսի 12-ի դեպքի առիթով եւ հրապարակել էր «Պատգամավորները քաշքշում են միմյանց ընդմիջման ժամանակ. կրքերը չեն հանդարտվում» վերտառությամբ տեսանյութ: Տեսանյութի 4-րդ րոպեի 45-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպես են լրագրողներին, ձեռքերից քաշելով, դուրս հանում օթյակից, մինչդեռ ԱԺ նիստը տեղի էր ունենում բաց ընթացակարգով, այսինքն՝ այն կարող էր ձայնագրվել, տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ուղիղ հեռարձակվել: Անհայտ անձը (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներից որեւէ մեկը) ստիպում է լրագրողներին դուրս գալ օթյակից, ինչով նա խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Հիշեցնենք նաեւ, որ դեռ անցած տարի գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները այդ պահին գտնվել են օթյակում եւ արձանագրել, որ իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնելիս ԱԺ օթյակից բռնի ուժով իրենց դուրս հանելու հրահանգը անձամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանն է տվել ՊՊԾ աշխատակիցներին, եւ անձամբ էլ օթյակի միջանցքում հետեւել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Սիմոնյանի ընկերոջ ՍՊԸ-ից գնվել է ոսկե թզբեհ, պետբյուջեից վճարվել է 2 մլն 200 հազար դրամ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը այսօր ԱԺ-ում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հիշեցրեց մի շարք կոռուպցիոն դեպքեր, որոնց մասով Դատախազության կողմից ձեռնարկված քայլերի մասին տեղեկություններ չկա։ Ի թիվս բազմաթիվ փաստերի՝ Թագուհի...

Իրավապահ համակարգի միջոցով է նկատի ունեցել. Գրիգորյանը՝ Փաշինյանի՝ «ԱԱԾ պադվալները լցնելու» սպառնալիքի մասին

Ամենայն հավանականությամբ իրավապահ համակարգի միջոցով է նկատի ունեցել: Այս մասին լրագրողների զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նախորդ օրը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որտեղ նա դիմելով...

Ամաչում եմ, որ մենք ստիպված ենք նման բաներ քննարկել․ Աննա Գրիգորյան

«Աբսուրդ է, որ մենք կարող ենք նման օրակարգ քննարկել, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապվի նրա հետ, որ Կրեմլում նստել, այս ծրագիրն են մշակել։ Ցնորք է ուղղակի, ամաչում եմ, որ մենք ստիպված ենք նման բաներ քննարկել»։ Այս մասին այսօր՝...

Հենց կոռուպցիայից ես խոսում, ընկնում են հիստերիայի մեջ ու սկսում շեղել ուղղությունը․ Մեսրոպ Մանուկյան 

Հենց կոռուպցիայից ես խոսում, իրենք ընկնում են հիստերիայի մեջ ու սկսում շեղել ուղղությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ «Երբ խոսում ենք մանկապարտեզների...

Պուշկինի անվան դպրոցում դասադուլ է․ պահանջում են չեղարկել դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը

Պուշկինի անվան դպրոցում դասադուլ է․ պահանջում են չեղարկել դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են իրականացնում առավոտից. նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Նույն պահանջով աշակերտների ծնողները ստորագրահավաք են կազմակերպել։ Լրագրողների հետ...