Լրագրողների աշխատանքը խոչընդոտեցին, սակայն որևէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի․ «Ժողովուրդ»

Մյս 7, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու (12.06.2024թ.-ին) գործով մինչ օրս որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։

ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ քրեական վարույթը նախաքննության փուլում է, կարգավիճակով որեւէ անձ չկա գործում:

Նշենք, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով արդեն 5 լրագրող տուժող են ճանաչվել: Այս վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ սկսել են Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով: Տուժած լրագրողների թիվն այս պահին 5-ն է:

Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը, որոնք ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը կոնկրետ անուններ է տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, եւ ով է կանգնած վերահսկել իրավիճակը:

Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում, սակայն հետեւում ենք Կոմիտեի քննության ընթացքին՝ սպասելով պատասխանատու պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործընթացին:

Բայց 2 ամիս է քննություն է իրականացվում, կոնկրետ անուններ են տրված, սակայն մինչ օրս Կոմիտեում դեռ կոնկրետ քայլերի չեն դիմում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Լևոնի, դահլիճից դուրս գալուց հետո, հավանաբար սմս-ների սիրահար գիքորը քպ-ին իջեցրեց ՖԱՍ հրամանը. Նարեկ Մանթաշյան

Լևոնի, դահլիճից դուրս գալուց հետո, հավանաբար սմս-ների սիրահար գիքորը քպ-ին իջեցրեց ՖԱՍ հրամանը. Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Օրը նշանավորվեց մի իրադարձությամբ. Լևոն Քոչարյանը ԱԺ քաղաքական ամբիոնից պատասխանեց (բավական կոռեկտ) իրենց վարքն ու բարքը աղավաղած ալեն և նիկոլ փանջունիներին: Այս երկուսը Քաջ Նազարական իքնավստահությամբ փորձում էին իրենց...

Բաքուն Եվրոպայում կրկին բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը

Բաքուն Եվրոպայում կրկին բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը

Ադրբեջանական կողմը պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի շուրջ։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ...

«Արևային պաթոսը»՝ առանց համակարգային հաշվարկի. Վահե Դավթյան

«Արևային պաթոսը»՝ առանց համակարգային հաշվարկի. Վահե Դավթյան

ներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. ««Արևային պաթոսը»՝ առանց համակարգային հաշվարկի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց ՛՛Մասրիկ-1՛՛ արդյունաբերական արևային էլեկտրակայանի շահագործման թույլտվության մասին։ 55 ՄՎտ...

ՔՊ-ում վաղուց ոչնչացվել է ինդիվիդուալիզմը և գերշխում է ԿՈԼԵԿՏԻՎ ՎԱԽԻ ԶԳԱՑՈւՄԸ. Միհրդատ Մադաթյան

ՔՊ-ում վաղուց ոչնչացվել է ինդիվիդուալիզմը և գերշխում է ԿՈԼԵԿՏԻՎ ՎԱԽԻ ԶԳԱՑՈւՄԸ. Միհրդատ Մադաթյան

Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երկու խոսքով այսօրվա իրադարձության մասին՝ նախ ուզում եմ ասել RESPECT Levon Kocharyan: Այսպես ասեմ՝ ես բառ առ բառ նույնը կասեի, ընդ որում նույն հանգստությամբ (հայհոյանքը ներառած)։ Հակազդումը ակնհայտորեն հուշում էր այն...

Հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ

Հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ գործարկել է թեժ գիծ, որի միջոցով քաղաքացիները կարող են շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ «Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035(Էլ․ փոստի հասցե՝...