Լինելու եմ հետևողական, որպեսզի Աղվան Արշակյանի՝ ազատության մեջ հայտնվելն օր առաջ դառնա իրողություն․ Գառնիկ Դանիելյան

4 Օգոստոսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Օրերս բարձրաձայնել էի «Սրբազան պայքար»-ի աջակից, 2 ամսով կալանավորված Աղվան Արշակյանի առողջական վիճակի և ՔԿՀ-ում գտնվելու անհամատեղելիության մասին։

Հիշեցնեմ, որ Աղվանի մոտ երկու տարի առաջ հայտնաբերվել է ծանր հիվանդություն, ինչից հետո ենթարկվել է բարդ վիրահատության, անցել քիմիոթերապիայի կուրսեր։

Աղվան Արշակյանը 3 ամիսը մեկ պարտադիր պետք է անցնի հետազոտություններ, լինի բժիշկների վերահսկողության ներքո, ընդունի հատուկ սննդակարգ։

Խնդրի կապակցությամբ գրավոր դիմել էի ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ կոչ անելով ձեռնարկել գործուն քայլեր։

Վերջինիս կողմից ստացել եմ պատասխան, որտեղ ՀՀ ՄԻՊ-ը հայտնում է, որ դեռևս հուլիսի 9-ին այց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ առանձնազրույցի ընթացքում անձամբ Աղվանից ծանոթացել է վերջինիս առողջական խնդիրներին։ Արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան պարզաբանումների պահանջով վերջինիս կողմից հուլիսի 16-ին գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն։

Բացի այդ, ինձ հասցեագրված գրության մեջ նշվում է, որ հուլիսի 25-ի իմ հրապարակային հայտարարությունից հետո հուլիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ևս մեկ անգամ այցելել են քրեակատարողական հիմնարկ, զրուցել Աղվան Արշակյանի հետ, ուսումնասիրել վերջինիս պահման պայմանները, որոնք էլ ամփոփվել են պատկան մարմիններին ուղղված լրացուցիչ գրություններում։

Լինելու եմ հետևողական, որպեսզի Աղվան Արշակյանի՝ ազատության մեջ հայտնվելն օր առաջ դառնա իրողություն։ Այս առումով, ուզում եմ շնորհակալություն հայտնել Աղվանի պաշտպան Վարազդատ Հարությունյանին և մյուս փաստաբաններին, որոնք ամենօրյա հսկայական աշխատանք են կատարում այդ ուղղությամբ»։

 

Նմանատիպ նյութեր

Փաստացի այս «մասկի-շոուն» դեռ երկու օր առաջ ցուցադրվել էր Հ1-ին պատկանող Հայաստանից դուրս հեռարձակվող ալիքով. Տիգրան Քոչարյան

Փաստացի այս «մասկի-շոուն» դեռ երկու օր առաջ ցուցադրվել էր Հ1-ին պատկանող Հայաստանից դուրս հեռարձակվող ալիքով. Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Առաջարկում եմ ֆակտչեքինգով զբաղվող իշխանամերձ կառույցներին կամավոր սկզբունքներով բացահայտել իշխանական այսօրվա մանիպուլացիաները։ Փաստացի այս "մասկի-շոուն" դեռ երկու օր առաջ (շաբաթ օրը) արդեն ցուցադրվել էր Հ1-ին պատկանող...

Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացողությունը. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հրատապ ուղերձով «Մարդը, ով ժամանակին ասում էր, թե մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը և իրականության զգացումը: Այսօր իր...

Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ. «Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին

Քարոզարշավն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ. «Հայաստան» դաշինքը դիմել է դեսպաններին

Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ և ակնհայտորեն դուրս է եկել քաղաքական պայքարի...

Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում գործում է...

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ.  Զարուհի Փոստանջյան

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ. Զարուհի Փոստանջյան

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ, այս մասին գրել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյական բառապաշարի և սպառնալիքների կիրառումը, որը ոտնահարում է համակեցության կանոններն ու...