Ադրբեջանի տարածքում հայտնված երկու պատանիների հարցով Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեին դիմումներ դեռ չեն ներկայացվել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։
«Մեր ծառայությունները հասանելի են որպես չեզոք միջնորդ, սակայն այս պահին կարող ենք միայն նշել, որ հետևում ենք այս թեմայով հրապարակվող տեղեկատվությանը, և ներկայումս մեր կողմից լրացուցիչ տեղեկություն չկա», -ասել է Ամատունին։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը, իր լիազորությունների շրջանակներում, կարող է դիմել մյուս կողմին՝ օգտագործելով չեզոք միջնորդի իր հնարավորությունները, այդ անձանց իր տարածքում գտնվելու փաստի հաստատման համար։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։