Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, ըստ որի, կուսակցական անձինք կամ պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում։
Նախագիծը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը։
Սա զուգակցվելու է էթիկայի ստանդարտների սահմանմամբ, ինչը կարգելի բուհերում կուսակցական կամ այլ տիպի գործունեությունը կամ քարոզը․ Ըստ նախագծի, այդ անձանց՝ կուսակցական դառնալը հիմք կհանդիսանա պաշտոններից անձի ազատման համար:
Հատկանշական է, որ այս ծրագրի իրականացման մասին Փաշինյանը խոստացել էր դեռևս 7 տարի առաջ և այս 7 տարվա ընթացքում Հայաստանի ԲՈՒՀ-երը ամբողջովին քպ-ականացվել են: