«Կրթվելը նորաձև է» կոչվածը վաղ սկսված նախընտրական քարոզարշավ է․ Հովհաննես Ավետիսյան

2 Հունիսի, 2025

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Թե ինչ են անում:
«Կրթվելը նորաձև է» կոչվածը վաղ սկսված նախընտրական քարոզարշավ է: Սրանով կարողանում են գետնի վրա տնտղել իրենց ընտրազանգվածը, ֆիլտրել ու «զորք» հավաքել:
Զուգահեռ, հասկանում են նաև, որ իրենց իշխանությանը ամենամեծ վտանգը ՀԱԵ-ից է, իսկ մասնավորապես Բագրատ սրբազանից: Սրանք տեսնում են նաև, թե ինչպես է «Չեմ վստահումը» հաջողությամբ քարոզչական գործիքներ կիրառում, որ ընդդիմադիր դաշտում այլևս ոչ ոք չի անում: Ի սկբանե, այս ընթացքում ժողովրդի լայն զանգվածների հետ միայն Սրբազանն է առնչվում և աշխատում:
Այս ամենը, գումարած Շվեցարիայի եկեղեցական հանդիպումը սրանց կատաղեցնում է, և ուղիղ հարձակման են անցել: Կեղտոտ քարոզը նախ սկսվում է համացանցում, որտեղ ֆեյքեր և զանազան ներդրված անձինք կանցնեն հարձակման, հաջորդիվ այս ամենի ազդեցության տակ գետնի վրա կհայտնվեն մարդիկ, որ օրինակ կմտնեն որևէ եկեղեցի և հոգևորականի հետ կոնֆլիկտի կգնան. Սա տեխնոլոգիա է, որն էլ գործի են դրել, այս պահին դեռ թվային տիրույթում է հարձակումը:
Դաշտ նետելով կեղծ և արատավորող տեղեկատվություն՝ սրանք հույս ունեն, որ հակադիր կողմը աջակիցներ կկորցնի: Իրենք գիտեն, որ իրենց դաշտի աջակիցներն էլ կպակասեն և կմնան ագրեսիվ նիկոլականները: Սակայն դա այն գինն է, որը իրենք պատրաստ են վճարել՝ Սրբազանին և ՀԱԵ-ին որպես քաղաքական հակադիր ուժ, չեզոքացնելու համար: Իսկ ընտրությունները հանգիստ կմանիպուլացնեն և/կամ կկեղծեն:
Զուգահեռ սեփական քարոզարշավը անելով և այս հարձակումը գործելով՝ նա գետնի վրա օպերատիվ կարողանում է որոշել, որ ուղղությամբ և ինչ ձևով է պետք հարվածել:
Այս ամենին պետք է հանգիստ վերաբերվել, էմոցիա չբանացնել, կազմակերպված դուրս գալ, ողողել հրապարակները և ազատվել չարիքից: Ակնհայտ է, նաև #nիkոլ-ն է սա փաստում իր այս գործողություններով, միակ իրական կազմակերպված և ազգային ուժը ՀԱԵ-ն է, իսկ հրապարակի միակ առաջնորդը Բագրատ սրբազանը:

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Միաժամանակ երկու միություններում գտնվելն ըստ սահմանման անհնար է։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են «Lexus» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի...

Արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում. Սամվել Կարապետյան

Մենք օրենքներ ենք ընդունելու, արգելելեու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել, նվերներ ստանալ Հայաստանում: Այս մասին «Երեք հարց Սամվել Կարապետյանին» հաղորդաշարի ժամանակ սաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության...

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն չունենալը հաստատել են ՌԴ ԱԳՆ-ում: Գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչներին այժմ վերագրվում են «բաներ, որոնք բոլորովին տեղի չեն ունեցել»:  «Նարեկ...

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում: Մեկ տարի առաջ կառույցը բարձրաձայնել էր  Հայաստանից ծաղկային արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։  ...