Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում․ վիրավոր կա

Ապր 14, 2025

Այսօր՝ ապրիլի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումատակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի:

Օպերատիվորեն ժամանել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:    Բժիշկները տեղում Մաշտոցի պողոտայում կայանված վրացական համարանիշներով «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու, ապա նրան տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:    Վերջինը ունեցել է գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորում և եղել է անգիտակից վիճակում:  Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը:    Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց կրակոցներ են հնչել, որի ժամանակ վնասվել է ոչ միայն «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, այլև կայանված «Jeep» մակնիշի ավտոմեքենան:  Մինչ կժամանեին քրեական ոստիկանները, պարեկներ  Արման Բագրատյանը, Դավիթ Հակոբյանը և Լևոն Միքայելյանը դեպքի վայրից մոտ 20-30 մետր հեռավորության վրա տարբեր հատվածնեում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ, 4 գնդակ, արնանման հետքեր:    Տարածքը սահմանազատել են պարեկները:  Դեպքի մասին Երևանի քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետի հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչների և քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ: Դեպքի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքները, վնասված ավտոմեքենաների սեփանակատերերի, վիրավորի ինքնությունը:

Նմանատիպ նյութեր

Չի կազմակերպվել դատաբժշկի այցը ԲԿ՝ տեղում Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար. փաստաբան

Չի կազմակերպվել դատաբժշկի այցը ԲԿ՝ տեղում Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար. փաստաբան

Ինչպես գիտեք, Նոր Նորքի թաղապետի և իր հանցակիցների կատարած հանցագործությունների արդյունքում Արթուր Չախոյանին պատճառվել էին մարմնական վնասվածքներ, որոնց արդյունքում վերջինս հոսպիտալացվել էր ու մինչև այժմ ստացիոնար բուժում է ստանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ֊ում։ Այս...

«Ի դեպ». Հայկական Սփյուռքին մոռացած՝ Փաշինյանը դիմում է Թուրքիայի գործընկերներին

2024 թվականի մարտի 25-ից Yerevan.Today-ը մեկնարկեց րիլային ֆորմատով նոր հաղորդաշար` «Ի դեպ» խորագրով: Հաղորդաշարի նպատակն է կարճ տեսանյութերի միջոցով հանրությանը տեղեկացնել Հայաստանում, Հայաստանից դուրս և Հայաստանի...

«Անհանգիստ վիճակ է, մարդիկ լավ բան չեն սպասում»․ Տավուշում բացասական տրամադրություններ են

«Անհանգիստ վիճակ է, մարդիկ լավ բան չեն սպասում»․ Տավուշում բացասական տրամադրություններ են

Տավուշի մարզի բնակիչներն անորոշության մեջ են ու անհանգիստ, քանի որ չգիտեն, թե ինչ է սպասվում այսպես կոչված սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է Ոսկեպարի բնակիչ, պատմաբան Նվեր Բեգլարյանը։ Դեռեւս այս տարվա հունվարին պաշտոնական...

Իրանում պայթյունի զոհերի թիվը հասել է 100-ի

Իրանում պայթյունի զոհերի թիվը հասել է 100-ի

Իրանի աշխատանքի նախարար Ահմադ Մեյդարին հայտարարել է, որ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի։ Իրանի պաշտոնյաները նախկինում հայտարարել էին, որ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է...

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ։ Անօրինական միգրացիային աջակցողների (մարդկանց ապօրինի փոխադրումներ իրականացնողների, տրանսպորտային աշխատողների և պաշտոնյաների) նկատմամբ կարող են կիրառվել...