Կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ

Հնս 2, 2025

Այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մանանդյան 29 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ և արնանման հետքեր։

Տեղում պարզվել է, որ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը։

Նմանատիպ նյութեր

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերը

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը դատապարտում է Փաշինյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսում հնչեցրած մտքերը

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում կրկին դրսևորած հակաեկեղեցական, հարձակողական հռետորաբանությունը։ Վարչապետը, պետական բարձր ամբիոնն օգտագործելով ոչ թե համախմբման,...

Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում․ Տեր Արարատ քահանա

Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում․ Տեր Արարատ քահանա

Տեր Արարատ քահանա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում։ Վերջին տարիներին ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներում, ակադեմիական և թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ գտնվող որոշ...

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

Ստամբուլի դատարանը հրապարակել է  նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավճիռը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Հետաքննությունը սկսվել է հունվարի 20-ին խորհրդարանական հանձնաժողովներից մեկի նիստում Իմամօղլուի կողմից Ստամբուլի գլխավոր դատախազ Աքին Գյուրլեքի և...

Ավտոմեքենայի տաքացած սրահում որոշ իրեր կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ. Իրազեկում

Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել +60°C և ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։ ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է՝ ավտոմեքենայի տաքացած սրահում...

Ես ինչ-որ մեկին հրամայե՞լ եմ, ասե՞լ եմ՝ մարդ վրաերթի ենթարկի․ ի՞նչ եմ արել ես․ Փաշինյան

«Պատկերացրեք՝ ավտոբուսի մեջ եք, ու այն մարդ է վրաերթի ենթարկում, լրագրողները ձեր հետևից ընկնեն, ասեն՝ ինչի՞ վրաերթի ենթարկեցիք մարդուն։ Հասկանում եք, դա իմ շարասյունը չէ, դա վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է, ՀՀ վարչապետի անվտանգությունն...