Կոչ ենք անում դադարեցնել Կաթողիկոսի հեղինակությունը խաթարող հրապարակային սադրանքները․ Արարատ քահանա Պողոսյան

Հնս 6, 2025

Արարատ քահանա Պողոսյանն անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակության դեմ բարձրացված հրապարակային մեղադրանքներին.

«Վերջին օրերին Ն․ Փաշինյանն իր հրապարակային հայտարարություններով կասկածի տակ է դնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ մեր ժողովրդի հոգևոր հիմնասյան, հեղինակությունն ու պատիվը։ Մասնավորապես՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նրա հրապարակային «հորդոր»-ը, ըստ որի Վեհափառ Հայրապետ պարտավոր է պարզաբանել՝ արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը և ունի զավակ, չի կարող դիտվել որպես անմեղ հարցադրում։ Սա բացահայտ մերկապարանոց մեղադրանք է՝ առանց փաստերի, առանց իրավական ընթացակարգի, առանց հոգևոր և բարոյական նվազագույն էթիկայի պահպանման։

Ն․ Փաշինյանի հայտարարությունները բացեիբաց խախտում են այն սահմանը, որը պետք է պահպանվի պետության ու Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցու միջև՝ Սահմանադրությամբ ամրագրված «բաժանման» սկզբունքը։ Դրանք նաև բռնանում են հավատացյալ ժողովրդի վրա՝ նրանց ազգընտիր հոգևոր Առաջնորդին ներկայացնելով հանրային քննադատության ու կասկածի տակ՝ առանց արժանապատիվ իրավական կամ եկեղեցական քննության։

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի իր կանոնակարգերը, հոգևոր-կարգապահական մարմինները և դարերով ձևավորված ընթացակարգերը, որոնցով են կարգավորվում Եկեղեցու ներքին հոգևոր և վարչական կյանքը, վարքն ու հնարավոր խախտումները։ Կաթողիկոսը որևէ պաշտոնյա չէ, որ նրան հրապարակային «հանդիմանությամբ» պարտադրվի արդարանալ։ Եթե կան կասկածներ, դրանք պիտի ներկայացվեն իրավական հարթությունում կամ՝ եկեղեցական կանոնական ատյաններում, ոչ թե հրապարակային ճնշմամբ ու ամբոխահաճ ոճով։

Ն․ Փաշինյանն իր այս քայլով ոչ թե պահանջում է ճշմարտություն, այլ սահմանում է ճշմարտության ձևը՝ իր քաղաքական շահերին հարմարեցված։ Իսկ ճշմարտությունը չի ծնվում ճնշման, վիրավորանքի և կասկածանքի հիման վրա։ Այն պահանջում է բարոյական պատասխանատվություն, օրինականություն և հարգանք ինստիտուտների նկատմամբ։

Հավատացյալ ժողովուրդն էլ ունի իրավունք.

Ունի իրավունք՝ տեսնելու, որ իր պետության ղեկավարը հարգում է իր դարավոր եկեղեցին։

Ունի իրավունք՝ վստահելու, որ հոգևորի դեմ կիրառվող քաղաքական պայքարն անձնական չարության կամ ինքնիշխան հաստատության նվաստացման նպատակ չի հետապնդում։

Ունի իրավունք՝ ապրելու մի հասարակության մեջ, որտեղ Եկեղեցու և պետության սահմանները խիստ պաշտպանված են։

Այդ պատճառով կոչ ենք անում՝

Դադարեցնել Հայ Առաքելական Եկեղեցու և մասնավորապես՝ Կաթողիկոսի հեղինակությունը խաթարող հրապարակային սադրանքները։

Հարգել հավատացյալ ժողովրդի հոգևոր իրավունքը՝ ունենալու անխաթար եկեղեցի և Հովվապետ։

Եկեղեցին պատկանում է ժողովրդին՝ Աստծու կողմից հաստատված կարգով, ոչ մեկին չի տրվել մենաշնորհ՝ նրա դեմ «հակաքարոզչություն» իրականացնելու։ Այսօր, առավել քան երբևէ, մեզ պետք է համերաշխություն և ոչ պառակտում։

Հ.Գ.

Լռությունը համաձայնության նշա՞ն է։

Ոչ միշտ։

Լռում ես, երբ իմաստ չունի հակառակվել։

Լռում ես, երբ դաստիարակությունդ թույլ չի տալիս վիճել։

Ի վերջո լռում ես, երբ ինքնահաստատման կարիք չունես։

Լռությունը խոհեմության նշան է։ Միշտ: (Անհայտ հեղինակ)»։

Նմանատիպ նյութեր

Ես որպես քրիստոնյա հայտարարում եմ, որ իմ ձևով եմ մասնակցելու եկեղեցու դեմ արշավին. Արթուր Սուքոյան

Ես որպես քրիստոնյա հայտարարում եմ, որ իմ ձևով եմ մասնակցելու եկեղեցու դեմ արշավին. Արթուր Սուքոյան

Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սամվել Կարապետյանի շուրջ այս իրավիճակը ստեղծվել է ընդամենը մեկ նախադասությունից՝ «մենք մեր ձևով ենք մասնակցելու եկեղեցու դեմ արշավին»։ Այս խոսքի համար մարդուն քրեական հետապնդման են ենթարկում և կալանավորում երկու ամսով:...

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը    վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր աթոռ

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր աթոռ

Քիչ առաջ տեղյակ դարձանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին, որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող...

Այն հաշվարկը, որն իրենք արել են, այս անգամ կարծես սխալ է, չի կպնելու. Նարեկ Կարապետյան

Երկու ժամվա ընթացքում 3000-4000 մարդ է հավաքվում, ինչ էներգիա ենք մենք զգում ձեզնից։ Այսօրվա որոշումը մի մեծ ճանապարհի սկիզբ է, որը պետք է ունենա տրամաբանական հաղթական ավարտ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց...

Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին. Սամվել Կարապետյան

  Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին: Այս մասին իր ուղերձում ասել է գործարար Սամվել Կարապետյանը: «Մեր հաղթանակին այլընտրանք չկա, կալանքիս որոշումն ապօրինին է. գործարարի ուղերձը»,- ասել...

Սամվել Կարապետյանը կալանավորվեց

Սամվել Կարապետյանը կալանավորվեց

Սամվել Կարապետյանին կալանավորեցին 2 ամսով: Հիշեցնենք, որ Հայաստանում ու դրա սահմաններից դուրս հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամաբ հետապնդումները սկսկել են Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ, այն բանից հետո , երբ Սամվել Կարապետյանն իր աջակցությունը հայտնեց...