Կիրանցում գարնանացան չի արվել․ Ոսկան Սարգսյան

Ապր 3, 2025

Լրագրող Ոսկան Սարգսյանի գեյսբուքյան գրառումը․

«Կիրանցում գարնանացան չի արվել, աշնանացանն էլ ընդամենը 6 հեկտար է

2024թ․-ին սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնումից հետո Կիրանցում դժվարացել է հողերի մշակությունը։ 2024 -ին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ընդհանուր առմամբ, տարբեր տեղերում ընդհանուր մոտ 6 հեկտար աշնանացան ցորեն ու գարի է ցանվել։ Հարց է, թե ամռանը սահմանագոտում ինչպե՞ս է կատարվելու հացահատիկի հունձը, ադրբեջանական զինուժը չի՞ խանգարելու դրան։

Այս տարի Կիրանցի հողերում, բացառությամբ տնամերձերի, ընդհանրապես գարնանացան չի արվել։ Կիրանցի բնակիչները իրենց անվտանգ չեն զգում, որ գյուղի հողերում գարնանացան անեն։ 2024թ․ սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը Կիրանցի դպրոցում հայտարարեց, «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»»։

Նմանատիպ նյութեր

Արցախի անկախության իրավական հիմքերը դրվել են ոչ թե այդ բարբարոսություններից առաջ, այլ ի պատասխան դրանց․ Գևորգ Դանիելյան

Արցախի անկախության իրավական հիմքերը դրվել են ոչ թե այդ բարբարոսություններից առաջ, այլ ի պատասխան դրանց․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրումէ․ «Արցախի շուրջ հակամարտությունը սկիզբ է առել ոչ թե հայ ազգի նախաձեռնությամբ, առավել ևս իբր անհեռանկար ռևանշիստական նկրտումների, այլ խորհրդային համակարգի հիմքերի կազմաքանդման անկառավարելի իրավիճակից օգտվող ադրբեջանական...

Հռոմի պապը կաթվածից է մահացել

Հռոմի պապը կաթվածից է մահացել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սրտի անբավարարությունից: Այս մասին հայտնել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։ Կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապին վերջին...

ՍԴ-ն հրապարակել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործով որոշման ամբողջական տեքստը

ՍԴ-ն հրապարակել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործով որոշման ամբողջական տեքստը

Հրապարակվել է Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։ Համաձայն որոշման՝ 1․ «Ապօրինի...

Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորը. Sputnik Արմենիա

Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորը. Sputnik Արմենիա

Դավիթ Մելքումյանն անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի կորստին հանգեցրած ողբերգական իրադարձություններին։ Արցախում 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնք հանգեցրին հայերի տեղահանության, շարունակում են թեժ վեճերի և...

Գործող իշխանությունն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին. ՀԺՄ

Գործող իշխանությունն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին. ՀԺՄ

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ-ուղերձ է տարածել միջազգային լրագրողական կազմակերպություններին, որում նշված է․ «Հարգելի գործընկերներ, Հայաստանում լրագրողների դեմ 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո մեկնարկած արշավը ոչ միայն շարունակվում է, այլև նոր...