«Ասում եք՝ 2024 թվականը եղել է ամենախաղաղ տարին։ Եթե Սյունիքն էլ տաք, 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի»,- ԱԺ ամբիոնից, դիմելով ՔՊ-ական պատգամավորներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նրա ելույթի ժամանակ մի քանի անգամ կրքերը բորբոքվեցին։
Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը փորձում էր լռեցնել ՔՊ-ական պատգամավորների արձագանքները, ինչին ի պատասխան նիստը վարող, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Մի ընդհատեք ընդհատողներին։ Նախ սուս մնացեք, մի անցեք ձեր չափերը․․․լավ չեք գծում ձեր չափերը, ես կգծեմ, հանգստացի հլը»։ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը լեզվակռվի մեջ մտավ նաև ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։