ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը․ «Հրապարակ»

Հնս 24, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում քննար­կում են երբեմնի անաչառ իրավապաշտպան Հերիքնազ Տիգրանյանի առաջադրումը՝ որպես ՔՊ վարչության անդամի թեկնածու։ Ոմանք կարծել են, որ նա հոգու խորքում հաշտ չէ ամենօրյա ռեժիմով մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների հետ, որոնց դեմ նախկինում պայքարում էր, բայց արի ու տես` նա ոչ միայն հաշտ է, այլեւ ուզում է իշխանության վերին էշելոնի մաս կազմել, որն առաջինն է տեղեկանում բռնապետի կայացրած որոշումների մասին եւ մասնակցում է այդ անօրինական որոշումների կայացմանը։ Խոսում են նաեւ, որ ՔՊ ընտրիչների մեծ մասը Հերիքնազին չի ճանաչում, սակայն Փաշինյանի ուղղորդմամբ նրան կընտրեն։

ԱԺ այցերի ժամանակ Փաշինյանի հետ սրճող «երջանիկների» թվում է նաեւ Հերիքնազ Տիգրանյանը։ Առաջադրվել են նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, նախարար Դավիթ Խուդաթյանը, մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, այլք։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը. Հակոբ Բադալյան

ԵՄ-ն կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը: Աբու Դաբիի հանդիպումից հետո հնչած այդ կոչը կարո՞ղ է նշանակել, որ հանդիպումը ըստ էության չի նպաստել «արագացմանը», այսինքն՝...

Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա

Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունեց Հունաստանի փոխարտգործնախարարին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։ Այս առաւօտ, Շաբաթ, 12 Յուլիս 2025-ին, Լիբանան կատարած իր պաշտօնական այցելութեան ծիրին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ...

Համատարած ատելության և բռնության խոսք, և պատասխանատվության ենթարկված ոչ մի իշխանական «քարոզիչ». Լիլիթ Գալստյան

Համատարած ատելության և բռնության խոսք, և պատասխանատվության ենթարկված ոչ մի իշխանական «քարոզիչ». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 16.07.2021թ․ ԵԴ/0093/02/20 գործի շրջանակում, Արման Բաբաջանյանին ճանաչել է ԶՐՊԱՏՈՂ։ Դատարանի վճռով Ա․ Բաբաջանյանը պիտի հերքեր և...

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց 2 ամսով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ խուզարկություններ էին կատարվել ՀՅԴ անդամ մի շարք անձանց բնակարաններում։ Ձերբակալվել էին ՀՅԴ-ի երիտասարդական թևի անդամներ, 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը նախօրեին կալանավորվել էր երկու ամսով։...

Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան

Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանը հաշվարկված արտաքին քաղաքականություն չունի։ Ընկերներիցս մեկն ասում է՝ եթե չգիտես, թե ուր ես գնում, ինչ տարբերութուն, թե հիմա որտեղ ես։ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի...