ՔՊ-ում հասկանում են, որ 2026 թվականին իշխանություն կորցնելու վտանգ կա․ Վիգեն Հակոբյան

Ապր 2, 2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հասկանում են, որ 2026 թվականին իշխանություն կորցնելու վտանգ կա։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով պատգամավորական մանդատից հրաժարված Վիլեն Գաբրիելյանի` Գյումրիում արած սկանդալային ակնարկը, թե 2026 թվականին իրենք իշխանության չեն լինի։

«ՔՊ–ի ներսում մոտ 7–8 ծայրահեղ օդիոզ ֆիգուրներ կան, որոնք կամիկաձեի նման են ու իրենց դիրքորոշման մեջ պատրաստ են մինչև վերջ գնալ։ Կան նաև այնպիսինները, որոնք քիչ օդիոզ են, գուցե նաև մի քիչ ավելի ադեկվատ են, որոնք երեկոյան տուն են գնում, երևի մի բաժակ էլ խմում են ու անկեղծանում են։ Այդ մարդիկ ընդհանուր առմամբ հասկանում են իրավիճակը, նրանք հարազատներ էլ ունեն նաև, որոնք գոհ չեն տեղի ունեցող իրադարձություններից։ Ես կարծում եմ՝ տրամադրություն կա, որ պետք է իշխանափոխություն լինի»,– նշեց Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Արցախի ներկայացուցչության շենքը անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը. «Փաստինֆո»

Արցախի ներկայացուցչության շենքը անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը. «Փաստինֆո»

Երևանում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը, որն, ըստ էության, Արցախի կառավարության սեփականությունն էր, անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ «Փաստինֆոյի» տեղեկություններով, դեռ 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար...

Հայաստանի իշխանությունը հանեց Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը․ Ռոբերտ Քոչարյան

Չեմ կարծում, որ հիմա իրատեսական է Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու մասին խոսել, բայց անվտանգային երաշխիքներ նշանակում է ՄԱԿ-ի ռեզոլուցիա, ներկայացուցիչներ, որոշակի ավտոնոմ կարգավիճակ, որը երաշխավորված կլինի միջազգային պայմանագրերով,...

Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար. Հայտարարություն

Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար. Հայտարարություն

Ապրիլի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քվեարկությամբ մերժել են պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։ Հիշեցնենք՝  ԱԺ պաշտպանության և...

Չկա ղեկավար, որը կարող է ասել, որ իր իշխանության ժամանակ ամեն ինչ լավ էր․ Ռոբերտ Քոչարյան

Երևի չկա ղեկավար, որը կարող է ասել, որ իր իշխանության ժամանակ ամեն ինչ լավ էր։ Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով իր կառավարության ընթացքում եղած թերացումների մասին։ «Այդպես չի լինում, հատկապես, երբ մի քանի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ո՞վ և ինչո՞ւ է սպառնացել Արթուր Չախոյանին և Մեսրոպ Մանուկյանին

Տեղի է ունենում Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի մամուլի ասուլիսը՝ ովքեր մասնրամասներ են հայտնում իրենց հասցեին հնչեցված սպառնալիքների մասին: Ավելի վաղ Չախոյանը գրել էր. «Թալանը բացահայտող...