ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ»

7 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փաստացի, ավարտին է հասցնում Ազգային ժողովի խմբակցության ղեկավար կազմի ձևավորման գործընթացը։ Անցած շաբաթ կուսակցության վարչությունն արդեն ընտրել է խմբակցության ղեկավարի թեկնածուին՝ այդ պաշտոնում առաջադրելով Արուսյակ Մանավազյանին։

Այժմ հերթը խմբակցության քարտուղարի ընտրությանն է։ Ակնհայտ է, որ գործող քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարող շարունակել պաշտոնավարել նույն կարգավիճակում, ոչ էլ, առավել ևս, խմբակցության ղեկավարի պաշտոնում, հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ վարչությունը խմբակցության ղեկավարի պաշտոնում այլ թեկնածու ընտրեց։

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական աղբյուրների փոխանցմամբ, գործող կարգի համաձայն՝ խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրված Արուսյակ Մանավազյանը պետք է խմբակցությանը ներկայացնի քարտուղարի իր թեկնածուին, որից հետո արդեն ՔՊ խմբակցությունը կկայացնի վերջնական որոշումը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության քարտուղարի պաշտոնում կառաջադրվի ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Իշխանական շրջանակներում նրան ընդունելի և թիմային աշխատանքի տեսանկյունից հավասարակշռված թեկնածու են համարում։

Հատկանշական է, որ ավելի վաղ Ալխաս Ղազարյանի անունը քննարկվում էր նաև Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համատեքստում, սակայն այդ պաշտոնում նա թիմի աջակցությունը չստացավ։ Այդուհանդերձ, ՔՊ-ում, ըստ մեր տեղեկությունների, մտադիր են նրան վստահել խմբակցության քարտուղարի պաշտոնը՝ ներքին կազմակերպչական աշխատանքն ու խմբակցության ընթացիկ գործունեության համակարգումը նրա վրա դնելով։

Այսպիսով, ՔՊ-ում մեկնարկել է խմբակցության ղեկավար կազմի վերջնական ձևավորման փուլը։

Իսկ Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների հարցը դեռ կքննարկեն առաջիկա օրերին»։

Նմանատիպ նյութեր

Կիևը շարունակում է  միտումնավոր թիրախավորել ՌԴ քաղաքացիներին․ Զախարովա

Կիևը շարունակում է միտումնավոր թիրախավորել ՌԴ քաղաքացիներին․ Զախարովա

Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրախավորել Ռուսաստանի քաղաքացիներին՝ աշխարհին ցուցադրելով իր դաժան նացիստական ​​ժպիտը, հայտարարել է Մարիա Զախարովան՝ խոսելով Կիրովում և Զապորոժիեում տեղի ունեցած հարձակումների վերաբերյալ։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կոչ է...

«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ

«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 30-ամյա Սանամ Կ․-ի վարած «Range Rover» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 33-ամյա Վազգեն Ա․-ի վարած «Opel Astra»...

53-ամյա տղամարդուն 15 հոգով ծեծի են ենթարկել

53-ամյա տղամարդուն 15 հոգով ծեծի են ենթարկել

Հուլիսի 19-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա մի կին և...

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամшրտության բնույթը մեզ համար լիովին պարզ էր. Տոկաևը՝ Պուտինին

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամшրտության բնույթը մեզ համար լիովին պարզ էր. Տոկաևը՝ Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը զուգահեռ է անցկացրել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության միջև՝ նշելով դրանց միջազգային հանրության համար...

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահ Մակրոնը ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով՝ մաղթելով հաջողություններ առաջիկա...