ՔՊ-ն նոր Եղեռն է կառուցում ատելության բուրգի վրա. Հովհաննես Իշխանյան

Ապր 17, 2025

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՔՊ-ն նոր Եղեռն է կառուցում ատելության բուրգի վրա։

Ատելության խոսքը բրգաձև է․ Ներքևից վերև ուժգնանում է։

🔺Ամենաներքևում, ամենասկզբում կանխակալ վերաբերմունքն է կամ որևէ խմբի մարդկանց քավության նոխազ դարձնելը օրինակ, եթե մեկն ասում է․

«Լոռեցիներից ջուր ես ուզում, չեն տալիս», «Հոկտեմբերյանցիները չեն կռվել պատերազմում»,

«Մասիվցիները հանցագործ են»

«Գյումրեցիների պատճառով կորցրինք Հայաստանը»

🔺 Եթե այս կանխակալ վերաբերմունքը կա ու չի կանխվում, բնականաբար հաջորդում է գործողությունը։

Օրինակ, դպրոցում, խանութում, փողոցում սկսում են ձեռ առնել, փնովել լոռեցուն, քանի որ ունեն այն կանխակալ կարծիքը, որ լոռեցիները վատն են, ջուր չեն տալիս։

🔺 Եթե սրա դեմը չի առնվում, բարձրանում ենք բուրգի հաջորդ աստիճանին։ Այստեղ արդեն խտրականությունն է։

Օրինակ, մի գործատու աշխատանքի չի վերցնում հոկտեմբերյանցուն, քանի որ տարածված է, որ հոկտեմբերյանցիները չեն կռվել պատերազմում։

Կամ պետությունը որոշում է, որ հոկտեմբերյանցիները չեն կարող օգտվել տրանսպորտից, որովհետև իբր թե պատերազմի չեն մասնակցել։

Սա արդեն խտրականությունն է և սա արդեն պետք է կանխվի օրենքով, գործատուին պատասխանատվության կանչելով։

Եթե չի արվում, ապա բուրգը բարձրանում է հաջորդ աստիճանին։

🔺Իսկ հաջորդ աստիճանում բռնությունն է, նրա դեմ ում հանդեպ ունես կանխակալ վերաբերմունք, ձեռ ես առնում ու խտրականության ենթարկում։

Ապտակում, ծեծում, դանակահարում մասիվցիներին, քանի որ համարում են, որ բոլոր մասիվցիները հանցագործ են։

🔺 Իսկ բուրգի ամենավերևում ցեղասպանությունն է։

Երբ որոշում են սպանել բոլոր գյումրեցիներին, քանի որ նրանք են մեղավոր Հայաստանի բոլոր մեղքերի մեջ։

Ատելության խոսքը աստերոյիդ չի, որ ինքն իրանով գա։ Ատելության խոսքի վերացումը պետության պարտականությունն է, եթե չի անում, ապա մասնակցում է ատելության խոսքի տարածմանը, ընդհուպ՝ մինչև ցեղասպանությունը։

Հայաստանում ատելության խոսքը տարածվում է համակարգային, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օժանդակությամբ, որը պետք է օգտագործեն հաջորդ ընտրություններին՝ Հայերի արցախյան հատվածին քավության նոխազ դարձնելով իրենց գործած հանցանքների համար։

Այսպես արել թուրքական Միություն և առաջադիմություն (երիտ թուրքեր) կուսակցությունը հայերի, հույների, եզդիների, ասորիների հանդեպ։

Այսպես արել է Նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցությունը (ֆաշիստական Գերմանիան) հրեաների, գնչուների հանդեպ։

Այսպես արել է Կամբոջիայի կոմունիստական կուսակցությունը (Խմեր Ռուժը) գործարարների, կրթվածների, օտարերկրացիների հետ կապ ունեցողների հանդեպ։

Եվ այսպես անում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը (լակոտակրատիան) հայերի, հայերի իրավունքները պաշտպանողների հանդեպ։

Սահմռկեցուցիչ, հակատուտոպիա է, որ Հայաստանում ատելության խոսքը, թուրքական ֆաշիզմը տարածվում է հայերեն, հայերի դեմ, բայց սա է իրավիճակը, և այս իրավիճակում բոլորս պարտավոր ենք դառնալ արցախցի»։

Նմանատիպ նյութեր

ԵՊՀ ռեկտորի աթոռին պատահաբար հայտնվածը թույլ է տվել, որ մայր բուհն իջեցնեն գավառական ակումբի մակարդակի. Արմեն Ավետիսյան

ԵՊՀ ռեկտորի աթոռին պատահաբար հայտնվածը թույլ է տվել, որ մայր բուհն իջեցնեն գավառական ակումբի մակարդակի. Արմեն Ավետիսյան

Այն, ինչ երեկ տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ոչ թե սխալ է, ոչ թե թյուրիմացություն, այլ բացահայտ խայտառակություն է, այս մասին հայտարարել է Հայաստանի բուհերի արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը։ Նա նշել է, որ «Տավուշ» հայրենակցական միության...

Այսօրվանից Skype-ը պաշտոնապես դադարեցնում է իր աշխատանքը

Այսօրվանից Skype-ը պաշտոնապես դադարեցնում է իր աշխատանքը

Skype ծրագիրը դադարել է աշխատել։ Դրա մասին է վկայում օգտատերերի էլեկտրոնային հասցեներին ուղարկված փոստային ցուցակը։ Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր մայիսին Skype-ի աջակցությունը դադարեցնելու և օգտատերերի հաշիվները Microsoft Teams ծառայությանը տեղափոխելու...

Բելառուսի վարչապետը մեկնել է Ադրբեջան, կայցելի նաև Արցախ

Բելառուսի վարչապետը մեկնել է Ադրբեջան, կայցելի նաև Արցախ

Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է belta.by-ը։ Այցի ընթացքում նախատեսված է Ալեքսանդր Տուրչինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, դեմ առ դեմ  ​​և ընդլայնված բանակցություններ կվարի վարչապետ Ալի...

Իրանը նոր բալիստիկ հրթիռ է արձակել

Իրանը նոր բալիստիկ հրթիռ է արձակել

Իրանը նոր բալիստիկ հրթիռ է արձակել՝ «Ղասեմ Բասիր»,, որի հեռահարությունը 1,200 կիլոմետր է, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ազիզ Նասիրզադեն։ Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարը սպառնացել է հարվածել ԱՄՆ ռազմակայաններին և զինված...

Սա է իշխանության կեղծ եվրոպական արժեքները, սա է կրթվելը նորաձև է կեղծիքը․ Արշակ Սարգսյան

Սա է իշխանության կեղծ եվրոպական արժեքները, սա է կրթվելը նորաձև է կեղծիքը․ Արշակ Սարգսյան

Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նիկո՛լ Փաշինյան, հեծանիվ քշելով Եվրոպա չես հասնի, առավելագույնը՝ «դբա» Իջևան։ ՔՊ-ի դուստր ձեռնարկության՝ Հանրապետություն կուսակցության որոշ անդամներ օրեր առաջ կատարել են հանցագործություն։ Այս պահին կան անձինք,որոնք պետք է...