ՔՊ-ից հեռացվածները այս պահին վարչապետի թեկնածու չունեն․ «Հրապարակ»

Մյս 10, 2025

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իմպիչմենտի հարցով կենացները քաղցրանում են։ ՔՊ-ից հեռացված և սեփական կուսակցությունը (ՄԱՍԿ) հիմնած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը իրենց նորաթուխ ուժի ղեկավար կազմի հետ կայացրել են որոշում, որ սկսում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Վարչության նիստից հետո՝ երեկ, հայտարարեցին, որ վարչապետի իրենց թեկնածուի անունը կհայտնեն մայիսի 20-ին։ Տեղեկացանք, որ ՄԱՍԿ-ի յոթ հոգանոց վարչությունում բուռն քննարկումների արդյունքում են եկել նման որոշման, կարելի է ասել՝ դժվարությամբ է որոշումը կայացվել, քանի որ ոմանք գործընթացն այս պահին անիրատեսական են համարել և չեն ցանկացել հենց այնպես «կրակի հետ խաղալ», սակայն որոշմանը կողմ անդամների փաստարկը եղել է այն, որ յուրաքանչյուր մեծ հաղթանակ սկսվում է մանր քայլերից։

Տեղեկացանք նաև, որ այս պահի դրությամբ չունեն վարչապետի թեկնածու, թեկնածուի փնտրտուքների մեջ են, այդուհանդերձ, ծանրութեթև են անում՝ հանկարծ «դրսից» այնպիսի թեկնածու չառաջադրեն, որ գործընթացը հաջողելու դեպքում իրենց վարչապետը համագործակցի նախկինների հետ։ Բանն այն է, որ ՄԱՍԿ-ը հայտարարել է՝ չեն համագործակցելու։ Ուստի չի բացառվում, որ հենց կուսակցության վարչությունից էլ ընտրեն թեկնածու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական...

ՊՆ-ում նշանակումներ են եղել

ՊՆ-ում նշանակումներ են եղել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ...

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մի քանի անգամ լսեցի կամ ընթերցեցի մի քանի անձանց խոսք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի հնգամյա ժամկետ եւ այս տարի այն լրանում է: Հարգելիներ, ըստ երեւույթին ուշադիր չեք կարդացել...

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Կայացել է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտնել է պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական...