«ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը՝ Երևան քաղաքի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ուղեվարձը 100դր էր ու իրականացվում էր ավելի պատշաճ, քաղաքացիների վճարում էին բարեխղճորեն»,- գրում է Երևանի ավագանու «Մայր հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Նրա խոսքով, տրանսպորտի «բարեփոխում» անվան տակ, քաղաքացիներին դեմ գնալով ՔՊ-ն թանկացրեց ուղեվարձը 150 դր ու հիմա կանգնել են փաստի առաջ։
«2025թ հունվար-հունիս ամիսներին տրանսպորտի հավաքագրումը պակասել է 5 մլրդ դրամով, քաղաքացիների արդարացված բոյկոտի արդյունքում։ Ասե՛ք կանե՛նք, կարգախոսով քաղաքացիներին խաբածները ստացան հերթական ապտակը։ Չբարեփոխված թանկացած տրանսպորտի դեմ բոյկոտը շարունակական է լինելու։ Տուգանող «հսկիչների» մուտքը տրանսպորտ հակառակ էֆեկտն է տալու տղաներ ու աղջիկներ…»,-նշել է նա։






