ՔՊ-ի թիրախում՝ ՀՅԴ-ն ու Հայ առաքելական եկեղեցին. «Ժողովուրդ»

10 Հուլիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը փակ ձեւաչափով իրավապահ մարմիններին հստակ ուղերձ է հղել. եթե կհաջողվի գտնել իրավական հիմքեր, որոնք կարող են հանգեցնել ՀՅԴ կուսակցության գործունեության արգելափակմանը Հայաստանում, ապա իշխանությունը ոչնչի առջեւ կանգ չի առնելու:

Կփակեն Հայաստանի ամենահին կուսակցություններից մեկը:

Սա խոսում է այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ամբողջական պայքարի է անցել ընդդեմ ՀՅԴ-ի՝ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ իրավական հարթությունում։

Անշուշտ, Փաշինյանի իշխանության գործելաոճը տարիներ շարունակ նույնն է եղել. նախ՝ հրապարակային մեղադրանք, ապա՝ ուղիղ SMS-հրահանգ իրավապահ կոնկրետ կառույցներին, եւ վերջում՝ քրեական հետապնդում։ Մյուս փուլերը հանրությանը արդեն ծանոթ են։

Բացահայտ վկայություն էր նաեւ ԱԺ վերջին ծեծկռտուքը, որը հրահրվեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո։ Դրան հաջորդած ՔՊ-ական բոլոր ելույթներում կարմիր թելով անցնում էր նույն ուղերձը՝ ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 1999-ի հոկտեմբերի 27-ի, 2008-ի մարտի 1-ի եւ 2020-ի նոյեմբերի 9-ի՝ Կառավարության վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներն են, որոնք, ըստ իշխանական վարկածի, այժմ էլ՝ 2024-ին կամ 2025-ին, «Սրբազան շարժման» անվան տակ ծրագրում են ահաբեկչություն՝ ներքաշելով նաեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։

Հաշվի առնելով գործելաոճը՝ սպասելի են քրեական նոր հետապնդումներ, նոր ձերբակալություններ, հնարավոր հարձակումներ ոչ միայն կաթողիկոսի, այլեւ այլ հոգեւորականների եւ ընդդիմադիր գործիչների վրա։

Սա կարող է դառնալ նախադեպ, երբ քաղաքական պայքարը վերածվում է ուղղակի ճնշման՝ պետական կառույցների լծակներով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ի՞նչ ժամկետներում եք պատկերացնում գերիների վերադարձը․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին

  «Ընտրություններում հաջողելուց և երկրի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ի՞նչ ժամկետներում և պայմաններով եք պատկերացնում արցախահայ ռազմագերիների վերադարձը և արդյո՞ք հնարավոր է դա»,- այս մասին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում...

Բաքվի դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին

Բաքվի դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին

Իրավաբանների միջազգային հանձնաժողովը(International Commission of Jurists) հրապարակել  է Ադրբեջանում արդարադատության համակարգի խնդիրների վերաբերյալ զեկույց՝  «Արդարադատությունը ճնշման ներքո․փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը...

Այդ մարդը ցույց տվեց, որ ակնհայտ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի․ Ռոբերտ Քոչարյան

  «Ես հասկանում եմ, որ մենք պացիենտի նկատմամբ պետք է կարեկցանքով վերաբերմունք ցուցաբերենք: Ուղղակի խնդիրը նրա մեջ է, որ եթե պացիենտը իշխանություն ունի, կարեկցանքի վերաբերմունքի կարիքը ժողովուրդն ունի: Այսօր ցավոք մենք հայտնվել ենք...

Դու ամեն բնակավայրում ունես մարդ, որին սպանել ես․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին

  «Եթե դուք չեք հասցրել նկատել, այսօր առավոտյան էլ էլի միջադեպ է գրանցվել ու այս մարդը ամեն տեղ, որտեղ գնում է մի զոհվածի հարազատ, մի անհետ կորածի հարազատ, մի գերու հարազատ իր բողոքն է արտահայտում, այսօր էլ ասել է՝ «բանի տեղ մի դրեք,...

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության էջը փակելու հարցում. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության էջը փակելու հարցում. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում հակամարտության էջը փակելու և խաղաղություն հաստատելու հարցում։ Այս մասին, ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության, Քաղաքների համաշխարհային ֆորումի 13-րդ նստաշրջանի (WUF13) շրջանակներում հայտարարել է Ադրբեջանի...