ՔՊ ցուցակի 7-րդ համարը՝ բնակարան, պարտատոմսեր և բազմամիլիոնանոց վարկ․ ինչ է հայտարարագրել Ռուբեն Ռուբինյանը. «Ժողովուրդ»

16 Մայիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների կենսագրություններն ու գույքային հայտարարագրերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 7-րդ համարը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբինյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա Երևանում ունի բնակարան և ավտոկայանատեղի։ Բնակարանը, որը գնվել է «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ից, արժեցել է 47 մլն դրամ, իսկ ավտոկայանատեղին՝ 5 մլն դրամ։ Երկու անշարժ գույքերն էլ ձեռք են բերվել 2024 թվականի նոյեմբերի 26-ին և հանդիսանում են նրա միանձնյա սեփականությունը։ ԱԺ փոխնախագահը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն ներդրումներ է կատարել պարտատոմսերում։

Մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերի 4-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ձեռք է բերել ավելի քան 6 մլն դրամ արժողությամբ պարտատոմսեր, իսկ նույն տարվա դեկտեմբերի 19-ին՝ ևս 4 մլն դրամից ավելի պարտատոմսեր։

Ռուբինյանը հայտարարագրել է նաև 5 մլն դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվներում տարեվերջին ունեցել է 1 մլն 453 հազար դրամից ավելի գումար։ Կանխիկ դրամ նա չի հայտարարագրել։ Հայտարարագրի համաձայն՝ Ռուբեն Ռուբինյանի տարեկան եկամուտը կազմել է 22 մլն 847 հազար դրամից ավելի, որից 17 մլն 886 հազար դրամը ստացել է Ազգային ժողովի աշխատակազմից՝ որպես աշխատավարձ։

Միևնույն ժամանակ, նրա վարկային պարտավորությունները շարունակում են մնալ զգալի։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակարանի ձեռքբերման համար ստացված վարկի մայր գումարի մնացորդը կազմել է շուրջ 31 մլն 932 հազար դրամ։ Հաշվետու տարում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են ավելի քան 5 մլն դրամ։

Ռուբեն Ռուբինյանը կրթությամբ միջազգայնագետ է։ 2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել է Լոնդոնի համալսարանական քոլեջում և Լեհաստանի Յագելոնյան համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճաններ քաղաքականության, անվտանգության և եվրոպագիտության ոլորտներում։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է։ Տարբեր տարիներին եղել է կուսակցության վարչության անդամ և մամուլի խոսնակ։ Մինչև 2018 թվականը աշխատել է «Արարատ Նյուզ»-ում, «Բեթքոնստրակտ»-ում և թարգմանություններ է իրականացրել «Թումո»-ի համար։ 2018 թվականին զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2021 թվականի օգոստոսի 3-ից ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Ժողովուրդ»  թերթի՝ 16․ 05․ 26

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստանը» վաղը կդիմի ԿԸՀ` ընտրության արդյունքները չեղյալ համարելու պահանջով․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստանը» վաղը կդիմի ԿԸՀ` ընտրության արդյունքները չեղյալ համարելու պահանջով․ Նարեկ Կարապետյան

Ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջ։ Ալիևի սահմանադրությունը այլևս Հայաստանում չեն կարողանալու անցկացնեն։ Այս մասին հայտարարել է Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ հարյուրավոր ընտրատեղամասերում վերանայման արդյունքներով ՔՊ ձայները նվազել են։ Կարապետյանը նշեց, որ...

Միացյալ Նահանգներն այսօր գիշերը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին․ Թրամփ

Միացյալ Նահանգներն այսօր գիշերը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր գիշերը Միացյալ Նահանգները շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին։ «Միացյալ Նահանգներն այսօր գիշերը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին (որի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, ռադարները, հակաօդային պաշտպանության համակարգերը և...

ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը

ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը

2026 թվականի հունիսի 12-ից սկսած՝ Ռոսսելխոզնադզորը սահմանափակելու է Հայաստանից ծագող և առաքվող բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցումը։ Արգելքը ուժի մեջ կմնա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու...

Փաստերը միշտ ավելի խոսուն են, քան շահարկումները․ Նարեկ Մանթաշյան

Փաստերը միշտ ավելի խոսուն են, քան շահարկումները․ Նարեկ Մանթաշյան

 «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես «Հայաստան» դաշինքի անդամ՝ հայտարարում եմ, որ մեր դաշինքի իրավական թիմի կողմից ԿԸՀ են ներկայացվել ոչ միայն տարբեր տեղամասերում վերահաշվարկ իրականացնելու վերաբերյալ դիմումներ, այլև մեր...

Վեց ամսով արգելվեց Հայաստանից ցորենի արտահանումը

Վեց ամսով արգելվեց Հայաստանից ցորենի արտահանումը

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորենի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում։ Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով)...