ՔՊ-ականները «սարքել են» Վիլեն Գաբրիելյանի գլխին․ «Հրապարակ»

Ապր 2, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Վիլեն Գաբրիելյանի հետ կատարվածը «ճոճել» է ՔՊ-ի «նավը», ֆրակցիայից մի ստվար զանգված պատրաստվում է քննարկման առարկա դարձնել մյուս պատգամավորների վարքը, որոնք պարբերաբար աչքի են ընկնում ոչ ստանդարտ պահվածքով, սակայն մնում են անպատիժ, մինչդեռ Վիլեն Գաբրիելյանին համայնքը չներեց։

Դիցուք՝ Ալեն Սիմոնյանը թքեց, Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը սպառնալից հայտարարություններ արեցին, Վահագն Ալեքսանյանն աքացի տվեց, Անդրանիկ Քոչարյանը վիրավորում է լրագրողներին, եւ ոչ ոք չպատժվեց, անգամ հրապարակային ներողություն չխնդրեցին, անսասան մնում են իրենց տեղում։

«Եթե Վիլենին չի կարելի, ապա չի կարելի նաեւ մյուսներին, եւ նրանք էլ պետք է մանդատից զրկվեն»,- ասաց ՔՊ-ականը։ Ընդ որում՝ խմբակցությունում կարծիք կա, որ գործընկերները սարքեցին Վիլենի գլխին, որ «փուռը տան» նրան, եւ Գյումրիում կրած պարտության հիստերիան Փաշինյանը նրա գլխին թափի։

Նշենք, որ Գյումրու ՔՊ շտաբում այդ օրը եղել են գրեթե բոլոր հայտնի ՔՊ-ականները, շտաբի աշխատանքների կուրացիան իրականացրել է Վահագն Ալեքսանյանը: Հենց ՔՊ-ականների հետ է Վիլենը խմել, իսկ ՔՊ-ում բոլորը գիտեն, թե ինչ է լինում, երբ Վիլենն ալկոհոլ է օգտագործում, ուստի պետք է թույլ չտային, որ փողոց դուրս գար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Բաքվից կոչ են անում «պատասխանատվության ենթարկել Հայաստանին ադրբեջանական տարածքների ականապատման համար»

Բաքվից կոչ են անում «պատասխանատվության ենթարկել Հայաստանին ադրբեջանական տարածքների ականապատման համար»

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Մեխակավանի (Ջեբրաիլ) տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի չորս քաղաքացի տուժել է ականի պայթյունից։ Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտնել է, որ 2020...

Արցախի հարցը փակել ի զորու չէ որևէ մեկը․ Իշխան Սաղաթելյան

Արցախի հարցը փակել ի զորու չէ որևէ մեկը․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Աշխարհում մի սուբյեկտ կա, որը պարբերաբար հղում է անում 2023֊ի սեպտեմբերին Արցախում ստորագրված, օրինական ուժ չունեցող փաստաթղթին. և այդ սուբյեկտն Ադրբեջանի ղեկավարությունը չէ։ Այդ փաստաթղթին հղում են կատարում բացառապես...

Հարկայինը թակելու է ձեր դուռը, եթե… Սամսոն Գրիգորյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը, եթե… Սամսոն Գրիգորյան

Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է․ Հարկայինը թակելու է ձեր դուռը, եթե... Եթե դուք կերել եք ՊԵԿ նախագահի կուտը, թե մինչ 300.000 դրամ փոխանցումները հարկավոր չէ հայտարարագրել, և կարծել եք, որ մինչ 300.000 դրամ ձեր հաշիվների մուտքերը ձեզ համար խնդիր չեն...

«Հայկական ավիաուղիների» օդանավերի թիվը պակասել է, «Ֆլայուան Արմենիայինը»՝ ավելացել. Hetq.am

«Հայկական ավիաուղիների» օդանավերի թիվը պակասել է, «Ֆլայուան Արմենիայինը»՝ ավելացել. Hetq.am

Մարտի 17-ին «Հայկական ավիաուղիներ» («ՀԱՈւ») ընկերությունը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այս մասին գրում է «Հետք»-ը: Հայտարարությունն անելու պահին...

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-ի

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-ի

Մարտի 28-ին Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3564-ի։ Այս մասին հայտնել է Մյանմարի ռազմական կառավարության խոսնակ, գեներալ-մայոր Զավ Մին Թունը, գրում է cbsnews.com-ը: Վերջին տվյալներով վիրավորվել է 5,012...