ՔՊ-ականները բյուջեի միջոցներով մարզեր են գործուղվում․ «Հրապարակ»

Ապր 24, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահի ստորագրած կարգադրությունից տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավոր Մերի Գալստյանն ապրիլի 29-30-ը կգործուղվի Շիրակի եւ Լոռու մարզեր, իսկ գործուղման ծախսերը կհոգան պետական բյուջեի միջոցներից։ Որ իշխանական երեսփոխանները բյուջեն դարձրել են իրենց համար աշխարհաճանաչողության միջոց եւ դրա հաշվին ամբողջ աշխարհով ման են գալիս, յոթ տարի է՝ դրա ականատեսն ենք, սակայն ինչքան են անամոթ դարձել, որ Հայաստանի տարածքում էլ են մի քաղաքից մյուսը մեկնում բյուջեի հաշվին:

Այն դեպքում, որ պատգամավորներն իրենց «ձեռքի ծախսի» գումարները նախկին 50 հազար դրամից 250 հազար դարձրին հենց այդ պատճառաբանությամբ, որ այցելություններ են իրականացնում, հանդիպումներ են ունենում եւ այլն:

Բայց հիմա ե՛ւ այդ 250 հազարն են ստանում, ե՛ւ Գյումրի «գործուղում» ձեւակերպում` բյուջեից փող քերելու նպատակով։ Կարգադրությունից տեղեկացանք նաեւ, որ այցի նպատակը «մարզերում Եվրոպական Միության ծրագրերի կիրարկման խորհրդարանական վերահսկողություն ու մոնիթորինգ իրականացնելն է» ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ձեր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարը չի․ Դուք քաղաքական քամելիոն եք․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին

Մարդ կա ամեն ինչ հասկանում է, բայց իրեն դնում է չհասկացողի տեղ, այդ մարդկանց հետ վիճելը կատարելապես անիմաստ և ախմախ զբաղմունք է։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Երբ այս...

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հոդվածը. «Մեր առօրյա խնդիրները ժամանակ ու ցանկություն չեն թողնում նախկինում ունեցած մեր հաջողությունների և ձախողումների մասին լուրջ մտորումների ու վերլուծությունների համար, մինչդեռ...

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ «Դիմել եմ ՀՀ գլխավոր դատավազին ևՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։ Հանրության աջքի առաջ է եղել, թե...

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի գործով քրվարույթից

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում Լ.Ա.-ի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ): Լ.Ա.-ն 2023 թվականի...