ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի. բլոգեր

23 Դեկտեմբերի, 2025

Բլոգեր Արթուր Չախոյանը գրում է. ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի՝ առանց շինարարական թույլտվության և առանց որևէ պարտադիր փորձաքննության

 «ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի՝ առանց շինարարական թույլտվության և առանց որևէ պարտադիր փորձաքննության։
Այո՛, ճիշտ եք կարդացել
Երևանի բոլոր Gulf բենզալցակայանները ապօրինի են, այդ թվում՝ այն բենզալցակայանը, որը կառուցվել է ուղիղ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ։
Փաստացի անցած տարի քաղաքապետարանը մեծ աղմուկով փակեց և ապամոնտաժեց մի շարք բենզալցակայաններ՝ պատճառաբանելով, թե դրանք չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին։
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հետո դրանց փոխարեն սնկի պես սկսեցին աճել Gulf բենզալցակայաններ՝ կրկին նույն խախտումներով, կրկին ապօրինի։
Արդեն ակնհայտ է, որ որոշ բենզալցակայանների փակումը դիտավորյալ քայլ էր, որպեսզի շուկան ազատվի և տեղ բացվի հենց Gulf-երի համար, որ Ադերբեջանից ներմուծվող բենզինը վաճառեն։
Փաստացի Խաչատուր Սուքիասյանը կառուցել է ապօրինի բենզալցակայաններ՝ օգտվելով քաղաքական հովանավորությունից պետբյուջե չվճարեց ոչ մի լումա։
Ավելին բենզալցակայանները ուղիղ վտանգ են ներկայացնում, քանի որ կառուցվել են առանց փորձաքննության և կարող են ցանկացած պահի դառնալ պայթյունավտանգ օջախներ։
Եվ այստեղ մի պարզ հարց է առաջանում։
Ինչպե՞ս եղավ, որ Տիգրան Ավինյանը «տեսավ» ու քանդեց մի շարք ապօրինի բենզալցակայաններ, բայց «չնկատեց» իր կուսակից Խաչատուր Սուքիասյանի սնկի պես աճող Gulf բենզալցակայանները, այդ թվում՝ հենց Երևանի քաղաքապետարանի կողքին կառուցվածը»։

Նմանատիպ նյութեր

Պուտինը և Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հարցը

Պուտինը և Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հարցը

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նաև հայտնել է, որ Պուտինը վաղը Կազանում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ:...

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարություն է տարածել․ Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է: Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և,...

Քաղաքական հաշվեհարդարի հերթական փուլը․ Նարեկ Մանթաշյան

Քաղաքական հաշվեհարդարի հերթական փուլը․ Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական գործ հարուցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Այս քայլը դժվար է ընկալել որպես իրավական գործընթաց, երբ այն տեղի է ունենում...

Դատախազությունը փորձում է ստանալ ԿԸՀ համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար

Դատախազությունը փորձում է ստանալ ԿԸՀ համաձայնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար

Գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտական հանձնաժողով ԱԺ ընտրությունների «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ...