ՔՊ-ական պատգամավորների խրախճանքները շարունակվում են․ «Ժողովուրդ»

Մյս 1, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովը «Քաղպայմանագիր» կուսակցության կցորդը դարձրած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրան փոխարինող ՔՊ-ական մյուս տեղակալները շարունակում են իշխանական պատգամավորների գործուղումների խրախճանքն ապահովել:

Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2025 թվականի գարնան և ամռան ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի մի շարք իշխանական պատգամավորներ կգործուղվեն արտասահման՝ մասնակցելու միջազգային տարբեր համաժողովների։ Նրանց գործուղումները կազմակերպվում են պետական բյուջեի հաշվին։ Սակայն, ինչպես արդեն ընդունված է դարձել վերջին տարիներին, այս աշխատանքային այցերում ընդդիմադիր պատգամավորները ներկայացված չեն, ինչը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ ներքաղաքական հավասարակշռության, թե՛ հաշվետվողականության առումով։

Եվ այսպես, մայիսի 14-16-ը Ռիգայում (Լատվիա) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստին կմասնակցի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Մայիսի 11-14-ը Փարիզում կայանալիք ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին կմասնակցի Վլադիմիր Վարդանյանը, իսկ նույն քաղաքում մայիսի 11-13-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ իրավահավասարության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի աշխատանքներին՝ Հռիփսիմե Գրիգորյանը։
Հռոմում (Իտալիա) հունիսի 4-7-ը կայանալիք «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը ԵԱՀԿ տարածաշրջանում» համաժողովին Հայաստանը կներկայացնի պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

Ապրիլի 27-28-ը Արսեն Թորոսյանը, որպես առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մասնակցել է վարչապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցին (Էստոնիա)։ Իսկ ապրիլի 28-ից մայիսի 1-ը Վալենսիայում անցկացվող «Եվրոպական ժողովրդական կուսակցություն 2025» համագումարին կմասնակցեն Սարգիս Խանդանյանը և Մարիա Կարապետյանը։

Չնայած նման այցերի նպատակը երկրի շահերի ներկայացումն ու միջազգային կապերի խորացումն են՝ հանրության և փորձագիտական շրջանակների կողմից շարունակաբար հնչում են հարցադրումներ՝ արդյոք այս գործուղումները իսկապե՞ս ունեն շոշափելի արդյունք, և որքանո՞վ են արդարացված բյուջետային ծախսերը դրանց կազմակերպման համար․ հատկապես այն փաստը, որ այս այցերին չեն ընդգրկվում ընդդիմադիր ներկայացուցիչներ, նաև կասկածի տեղիք է տալիս՝ արդյոք չի խաթարվում Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության հավասարակշռությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով․ Վահե Սարգսյան

Ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․ «Մի առիթով նախագահ Քոչարյանի մոտ օրինակ բերեցի մեծն Շիրազին, ասացի, որ իրերի բերմամբ ինքը և մեծանուն բանաստեղծը հակառակ ճակատագրերի են արժանացել. Շիրազին մարդիկ հեռվից պաշտում էին, բայց երբ առիթ էր լինում մոտիկից...

Իրականում գործարանային դեֆեկտ ունեցողը ղեկավարն է․ Ռոբերտ Քոչարյան

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․ -Ես իմ հաղորդումներում շատ հաճախ եմ անդրադառնում պետական ինստիտուտների անարդյունավետությանը, որ հիմա կա մեր երկրում սկսած բանակից, արդարադատություն,...

Ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել․ Ռոբերտ Քոչարյան

Ես Ղարաբաղում առաջին դեմք եմ դառել, երբ Ղարաբաղի ավելի քան 50 տոկոսը կորսված էր, հույս չկար․ ես ստանձնել եմ պատասխանատվությունը․ պետական պաշտպանության կոմիտե է ստեղծվել, ղեկավարն եմ եղել և իմ առաջարկով այդ վիճակից հանել եմ և հաղթանակով...

2018-ին իշխանության են եկել փայլուն ապագայով, բայց զրկվելու են խայտառակ անցյալով. Ռոբերտ Քոչարյան

Գյումրին ցույց տվեց, որ հնարավոր է ընտրություններով հարցը լուծել: Այս մասին 4 լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մարդիկ էն գլխից ասում էին, որ ընտրություններով հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանին հաղթել,...

Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի որքան հնարավոր է շուտ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։ «Կովկասում կան...