ՔՊ-ական պատգամավորները միայն փնովել են Անդրանիկ Քոչարյանին. նա մեկուսացել է․ «Ժողովուրդ»

Մրտ 29, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մեկուսացել է ՔՊ-ական գործընկերներից:

ՔՊ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ հատկապես ԱԺ վերջին նիստերի ընթացքում Քոչարյանը ներկա է եղել բացառապես քվեարկություններին ու արագ հեռացել է:

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները նշում են, որ Քոչարյանն անգամ խորհրդարանում չի մնացել. ԱԺ դահլիճից իր աշխատասենյակ է շտապել ու արագ հեռացել խորհրդարանից:

Բանն այն է, որ ԱԺ-ում լրագրողին վիրավորելու դեպքից հետո ՔՊ-ական պատգամավորները միայն փնովել են Քոչարյանին, նախկինի պես չեն հրճվել նրա ասածներից, ինչի հետևանքով Անդրանիկ Քոչարյանը դեպրեսիայի մեջ է ընկել, ու դա է պատճառը, որ այս լիագումար նիստի ժամանակ արհամարհանքով է վերաբերվել բոլորին ու ցույց է տվել, որ նեղսրտած է ՔՊ-ականների վերաբերմունքից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Արցախի հարցը փակել ի զորու չէ որևէ մեկը․ Իշխան Սաղաթելյան

Արցախի հարցը փակել ի զորու չէ որևէ մեկը․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Աշխարհում մի սուբյեկտ կա, որը պարբերաբար հղում է անում 2023֊ի սեպտեմբերին Արցախում ստորագրված, օրինական ուժ չունեցող փաստաթղթին. և այդ սուբյեկտն Ադրբեջանի ղեկավարությունը չէ։ Այդ փաստաթղթին հղում են կատարում բացառապես...

Հարկայինը թակելու է ձեր դուռը, եթե… Սամսոն Գրիգորյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը, եթե… Սամսոն Գրիգորյան

Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է․ Հարկայինը թակելու է ձեր դուռը, եթե... Եթե դուք կերել եք ՊԵԿ նախագահի կուտը, թե մինչ 300.000 դրամ փոխանցումները հարկավոր չէ հայտարարագրել, և կարծել եք, որ մինչ 300.000 դրամ ձեր հաշիվների մուտքերը ձեզ համար խնդիր չեն...

«Հայկական ավիաուղիների» օդանավերի թիվը պակասել է, «Ֆլայուան Արմենիայինը»՝ ավելացել. Hetq.am

«Հայկական ավիաուղիների» օդանավերի թիվը պակասել է, «Ֆլայուան Արմենիայինը»՝ ավելացել. Hetq.am

Մարտի 17-ին «Հայկական ավիաուղիներ» («ՀԱՈւ») ընկերությունը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այս մասին գրում է «Հետք»-ը: Հայտարարությունն անելու պահին...

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-ի

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-ի

Մարտի 28-ին Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3564-ի։ Այս մասին հայտնել է Մյանմարի ռազմական կառավարության խոսնակ, գեներալ-մայոր Զավ Մին Թունը, գրում է cbsnews.com-ը: Վերջին տվյալներով վիրավորվել է 5,012...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում

Ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում: Քաղաքապետարանից հայտնում են՝ մասնավորապես՝ Աբովյան փողոցում՝ Աբովյան – Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան փողոց – Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ  կարգելվի...