ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չես հասկանում՝ «կրիմինալի՞ստ» է, թե՞ պատգամավոր. Տեր Տաճատ

7 Օգոստոսի, 2025

Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը գրում է.

«ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չես հասկանում՝ «կրիմինալի՞ստ» է, թե՞ պատգամավոր։ Նա իշխանական լրատվամիջոցին հարցազրույց է տվել և հայտարարել, թե իրեն փոխանցել են, որ Բագրատ Սրբազանը «գողական» բարքերի է հարում։

Այս հայտարարությունը նա կատարում է այն դեպքում, երբ շուրջ 40 օր Սրբազանը գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում։ Թե ինչ հրաշքով է մարդը մենակյացության մեջ որևէ բանի հարում՝ անհասկանալի է։

Ի դեպ, Վաղարշակ Հակոբյանը այն պատգամավորներից է, որ ԱԺ-ում բոլոր ընդդիմադիր բախումների ժամանակ հարձակվող անձնակազմի անբաժան մասն է կազմում։

Հայ ժողովրդի համար նշանակալի ոչինչ չարած այս անձի զրպարտիչ հայտարարությունը մատնում է, որ իշխանության ներկայացուցիչները սկսել են նոր արշավ՝ այս անգամ էլ ստի դոզան ավելի բարձրացնելով՝ փորձելով բարեպաշտ, հայրենասեր մարդկանց ներկայացնել որպես ահաբեկիչներ, քրեական տարրեր, հանցագործներ։

Ի դեպ, այսպես էին գործում նաև խորհրդային միությունում, երբ քարոզչության բոլոր միջոցները գործի էին դրվում՝ հոգևորականներին կապելու քրեական աշխարհի հետ։

Մյուս կողմից՝ հարկ է հարցնել՝ պատգամավորը գիտակցո՞ւմ է, որ հայ ժողովուրդը հիմար չէ և կարողանում է կեղծիքը տարբերել իրականությունից։ Որ ամեն սուտ հնարավոր չէ ներկայացնել որպես ճշմարտություն՝ օգտագործելով «օդում կախված լուրեր», «հավաստի աղբյուրներ» կամ «մեղմ ձեւակերպմամբ՝ ինձ տեղեկացրել են» արտահայտությունները։

Չնայած ՔՊ-ականները մարդկանց վրա ցեխ նետելու մեծ վարպետներ են, սա արդեն ծաղր է լսողների հիշողության և առողջ դատողության համար։

Ստով ղեկավարեցին երկիրը 7 տարի, ստով հանձնեցին Արցախը, ստով հանրության մեջ խորը պառակտում առաջացրեցին, ստով կործանեցին մեր վաղվա ապագան, հիմա էլ նույն ստով հասել են Սյունիք ու դեռ ստի մեջ նոր սուտ են հորինում՝ առանց ամաչելու»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...