Քննչականը շատ է ուշացել, մենք ավելի շուտ էինք սպասում իրենց․ «Իզմիրլյան» ԲԿ հոգևոր տեսուչ

13 Փետրվարի, 2026

«Մենք դեռ տեղյակ չենք ինչ են անում, գիտենք, որ խուզարկություններ են անում արդեն մոտ 3 ժամ։ Առավոտյան պլանային քննարկման էինք մասնակցում, որը ընդհատվեց, քանի որ քննչական մարմինները եկան, և այդ պահից սկսած՝ խուզարկությունները շարունակվում են երեք սենյակներում՝ տնօրենի սենյակում, փոխտնօրենի սենյակում բուժական գծով և ֆինանսական գծով փոխտնօրենի սենյակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։

Հիշեցնենք, որ քննչական մարմինները ներխուժել են «Իզմիրլյան» ԲԿ ժամը 9-ից։

Լրագրողների հարցին,թ ե ինչ են փնտրում, հոգևոր տեսուչը պատասխանեց․ «Իմ կարծիքով, սա հակաեկեղեցական արշավի ևս մեկ դրսևորում էր։ Մենք սրան սպասում էինք և ասեմ՝ շատ են ուշացել, մենք ավելի շուտ էինք սպասում իրենց այստեղ»։

Հարցին, թե՝ որևէ կապ ունի՞ պարոն Չարչյանի՝ Վեհափառին աջակցող խոսքի հետ։ Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 12-ին, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը աջակցություն էր հայտնել Վեհափառին, իսկ ժամեր անց, իրավապահները ներխուժեցին ԲԿ։

«Կարող է և կապ ունի, չեմ կարող ասել»,- պատասխանեց տեր Թորգոմը։

Ինչ վերաբերում է հարկեր թաքցնելու մեղադրանքին, պատասխանեց․ «Լկտի սուտ։ Մենք կապ չունենք նման բանի հետ։ Իրենք արդեն ձևակերպումը պատրաստ եկել էին, ուղղակի պետք էր, որ գային գործողությունները, սկսեին՝ նոր հրապարակեին այդ ձևակերպումը։ Իրենք ամեն քայլի ընդունակ են և սրբազանի ասածի համաձայն՝ եթե իրենք ամեն ինչի ընդունակ են, մենք էլ պատրաստ ենք, բացարձակ մտավախություն չունենք, որովհետև մեր գործը արդար է»:

Ինչ վերաբերում է Արմեն Չարչյանին, ով արդեն մի անգամ կալանավորվել է այս իշխանությունների բռնաճնշումների արդյունքում, հոգևոր տեսուչն ասաց․ «Կարծում եմ՝ պարոն Չարչյանը այստեղ ոչ մի կապ չունի, էստեղ կապ ունի հաստատությունը որը, եկեղեցապատկան կառույց է: Պարոն Չարչյանը կլիներ, թե չգիտեմ՝ Պողոսյան կամ Պետրոսյան կլիներ, սա էական չէ: Էականն այն է, որ սա եկեղեցապատկական կառույց է և իրենց հերթական, հակաեկեղեցական արշավներից հերթական դրսևորումներից մեկն է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան

Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է՝ ինչպես են անցել խորհրդարանական ընտրությունները Հայաստանում. «Քայլ 1. Տարածել ատելության խոսք քարոզարշավի ընթացքում ընտրողի կամքին միջամտելու նպատակով, Քայլ 2. Կիրառել վարչական...

Պետք է հասկանալ, թե այս հանգրվանում մեզ ինչ գործիքակազմ է պետք է և որոնցից մենք պետք է խուսափենք. Քրիստինե Վարդանյան

Պետք է հասկանալ, թե այս հանգրվանում մեզ ինչ գործիքակազմ է պետք է և որոնցից մենք պետք է խուսափենք. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը ներկայացրել է, թե ընդդիմադիր ուժերն ինչ քննարկումներ են անցկացնում միասին. «Մեզ համար շատ կարևոր է իմանալ վերջնական պատկերը, հասկանալ, թե մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան« կուսակցությունը հաղթահարե՞լ է...

Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան

Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում գրառմամբ, պնդել է, որ երեկ Հորմուզի նեղուցում պարեկություն իրականանող կործանված ամերիկյան ռազմական ուղղաթիռը խոցվել է Իրանի կողմից։ Նա նշել է, որ ԱՄՆ-հ պետք է պատասխանի այս հարձակմանը։...

Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ

Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ

Այսօր՝ հունիսի 9-ին, տեղացած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես գրում է shamshyan.com-ը, տեղացած անձրևն ու կարկուտը որոշ ժամանակ Ծաղկաձոր քաղաքի մի քանի փողոցներ, այդ թվում՝ դեպի ճոպանուղի տանող ճանապարհահատվածը,...