ՔԿ նախագահն իրեն է վերագրել դարի հանցանքի բացահայտումը․ «Ժողովուրդ»

Մյս 28, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը կարծես շտապել է բարձրաձայնել «հերոսության» մասին՝ հայտարարելով, թե իբր ինքն է բացահայտել ՀՀ ՔԿ շենքի չհրկիզվող պահարանից կատարված աղմկահարույց գողության դեպքը։ Երեկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանրայինի եթերում հայտարարել է. «Դեպքը բացահայտվել է Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, երբ քննիչը տեսել է առերեւույթ հանցանք կատարած անձին, քննիչի հետեւողականության արդյունքում հետագայում հնարավոր եղավ բացահայտել առերեւույթ հանցանք կատարած անձին»։

Ստացվում է՝ Պողոսյանի միտքը սա է. «Քաղաքացու տանից գողություն են անում, ու ինքը գնում, հաղորդում է տալիս դեպքի մասին, նշանակում է՝ հաղորդում տվող քաղաքացին բացահայտե՞ց դեպքը ու գտա՞վ գողերին»։

Հիշեցնենք, որ խոսքը մայիսի 21-ին տեղի ունեցած «դարի հանցանքի» մասին է, երբ 590 հազար դոլար էին գողացել Արթուր Պողոսյանի ղեկավարած քննչականի շենքի չհրկիզվող պահարանից։

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համայնքում այս հայտարարությունը, մեղմ ասած, վրդովմունք է առաջացրել։ Բանն այն է, որ ուժային կառույցի աշխատակիցները վրդովվել են, թե ինչու է Կոմիտեի նախագահը ՆԳՆ-ի, Հակակոռուպցիոն Կոմիտեի, ԱԱԾ-ի աշխատանքը վերագրում միայն Քննչական կոմիտեին, երբ իրականում դեպքի բացահայտման գործում առանցքային դեր են ունեցել ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն եւ ՆԳՆ ոստիկանությունը, որոնք շուրջօրյա ռեժիմով աշխատել են, անցել տեսախցիկների հետքերով, իրականացրել օպերատիվ գործողություններ և հասել հանցագործին։

Իսկ ահա Պողոսյանը ընդամենը հաղորդում ներկայացնողն է եղել՝ որ նման դեպք է արձանագրվել ու գումար է հափշտակվել եւ, առանց կարմրելու, փաստացի հայտարարել է, թե ինքն է բացահայտել «դարի հանցագործությունը»։

Իրավապահ համակարգում այս քայլը դիտարկվում է ոչ միայն անբարեխիղճ, այլև պոտենցիալ վնասակար, այն ժամանակ, երբ համակարգում վստահության վերականգնումն առաջնահերթություն պետք է լինի: Բայց եթե ամեն մեկը գա ու սեփականացնի մյուսի կատարած աշխատանքը, այդ դեպքում ո՞ւր մնաց մասնագիտական էթիկան ու պետական շահը։

Միգուցե Արթուր Պողոսյանը չգիտի, բայց արժանապատիվ լռությունը երբեմն առավել ուժեղ է, քան հրապարակային ինքնագովազդը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է անցակետ. Գառնիկ Դավթյան

Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է անցակետ. Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում (մեզ համար ցավոտ հիշողություններ առաջացնող մի հատվածում) տեղադրվել է անցակետ։ Անցակետը նման է 2021թ․ Գորիս-Կապան ճանապարհին ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետին, որտեղով...

Անգամ դատավորն է ընդունել, որ Անդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր. Քրիստինե Վարդանյան

Անգամ դատավորն է ընդունել, որ Անդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ Անդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր։ Անգամ դատավորն է դա ընդունել կալանքի նիստի ժամանակ։ Ավելին, մեղադրող կողմը ստիված է եղել հրաժարվել առաջադրած մեղադրանքի պայթուններ...

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարելի է դիտարկել որպես երկու երկրների միջև մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Այս...

ՄԱԿ-ը հրաժարվել է մեկնաբանել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը

ՄԱԿ-ը հրաժարվել է մեկնաբանել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ) տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) շուրջ ստեղծված լարվածության մասին, սակայն չունի բավարար տեղեկատվություն մեկնաբանություն տալու համար։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպության մամուլի...

ԱՄՆ-ն մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ-ն մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

Սենատի զինված ուժերի կոմիտեն հաստատել է 500 միլիոն դոլարի հատկացումը Ուկրաինային մինչև 2028 թվականը ռազմական օգնության համար: Համապատասխան կետը ներառվել է այդ կոմիտեի կողմից հաստատված ԱՄՆ պաշտպանության 2026 թվականի բյուջեի նախագծում։ Այս մասին ասվում է կոմիտեի կողմից...