Քի Վեստում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը․ Ռոբերտ Քոչարյան

6 Դեկտեմբերի, 2025

Աջակաիցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցին, թե ինչու Արցախը Հայաստանին չմիացրեցիք, պատասխանեց հետևյալը․

«Քի Վեստում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, դա՛ էր սեղանի վրա և շատ մոտ էինք այդ տարբերակին։ Բայց մենք միակողմանի չէինք հռչակում, որովհետև այդ հռչակելը կնշանակեր մեկ բան՝ բանակցային գործընթացի ձախողում և պատերազմ հրահրելու առիթ՝ «կազուս բելլի» կոչեցյալը: Չեմ կասկածում, որ արդյունքում մենք կբերեինք մեր ցանկացած տարբերակին: Ավելի պարզ ասեմ, կոնցեպտը հետևյալն էր՝ անվտանգային համակարգերն ունենալ միասնական․․․ Երկու պետություն՝ մեկ բանակ, ըստ էության՝ երկու պետություն, մեկ անվտանգային համակարգ։ Ե՛վ բանակցել, և, արդեն, ժամանակի մեջ այդ խնդրի լուծումը տալ։ Եվ նման օրինակներ կար եթե դուք նայեք, օրինակ, Արևելյան Թիմորի պատմությունը, Էրետրիայի պատմությունը։ Պետք է հետևողական աշխատանք և ճիշտ քայլեր։

Հիմա ի՞նչ արել Նիկոլ Փաշինյանը 18 թվականին։ Խաթարել է բանակցային գործընթացը,  միակողմանի հայտարարել է՝ արցախը Հայաստան է և վերջ և ըստ էության՝ ստեղծել է մի վիճակ, որ լեգիտիմության ինչ-որ բան է հաղորդել Ադրբեջանի ագրեսիայի համար։ Ինչը որ դուք ասում եք, մենք չենք արել հենց դրա պատճառով, որ նման պրոբլեմներ չունենանք 94 թվին, 97 թվին, 2000, 2008․․․ Հենց դա է։ Սա անպատասխանատվության ծայրահեղ, ավելի շատ՝ տգիտության, հիմարության կիրառում էր։

Մեր բանակցային գործընթացի երաշխավորները եղել են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, ֆրանսիան։ Ի դեմս ֆրանսիայի՝ Եվրոմիությունը։ Եվ պրոբլեմները Հայաստանն ունեցավ այն ժամանակ, երբ այս եռյակին մերժեց: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինձանից ի՞նչ եք ուզում, գնացեք Ղարաբաղի հետ քննարկեք: Այսպես էր ասում, չէ՞։ Ի՞նչ է, մեր խելքը չէ՞ր կտրում։ Կտրում էր։ Բայց դու չպետք է հատկապես երբ արդեն ռազմական բալանսը ինչ-որ տեղ խախտվել էր, չպետք է այդպիսի քայլ անես։ Դա պրովոկացիա էր, որը բերեց չափազանց ծանր հետևանքների։

Հենց մենք հայտարարեինք Ղարաբաղը որպես Հայաստանի կազմ, մենք այս խնդրի լուծումը կբերեինք երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի դաշտ, բայց մենք ամբողջ բանակցային գործընթացը տանում էինք ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա հենվելով, և սա մեր ուժն էր: Դրա համար հնարավորություն եղավ երկար տարիներ ունենալ փաստացի անկախ Ղարաբաղ, որը ենթադրվում է, որ դեռ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, բայց փաստացի ճանաչվել է որպես ինքնորոշված ժողովուրդ, ինքնորոշված պետություն, որը ճանաչման փուլում է գտնվում:

Մադրիդյան սկզբունքները դրա մասին են: Միջազգային հանրությունն այդ սկզբունքներով ասում էր հետևյալը՝ Դուք ինքնորոշվել եք, դուք պրոցեսի մեջ եք, մենք հետևում ենք, մասնակցում ենք այդ պրոցեսին և որոշակի խնդիրների լուծելու պարագայում հանրաքվեով դուք կվերահաստատեք ձեր ընտրությունը։ Մադրիդյան սկզբունքները որ կարդում ես, հենց սրա մասին է։ Ի՞նչ հարցեր կային պրոբլեմային, որ մենք ունեինք անվտանգության գոտի Ղարաբաղի շուրջ։ Այստեղ հարցը հետևյալն էր՝ դու այդ անվտանգության գոտուց հրաժարվում ես, հետո՞ ես հարցը կարգավորում, բայց հենց հրաժարվում ես, պրոբլեմ ես ունենում անվտանգային։ Դրա համար այդ հարցերը իրար հետ կապվում էին։

Չեմ կասկածում, որ մենք հաջողության կհասնեինք, եթե չլիներ այն ավանտյուրիզմը, որը դրսևորվեց 2018-19 թվականներին։ Իրեն համարեց ինչ-որ միջազգային ռեմբո, գլխին տվին, Գրիգոր դարձավ։ Սա է։ Ժողովուրդն էլ կանգնեց ծանրագույն վիճակում։ Իր ավանտյուրիզմի պատճառով՝ 5000 զոհ, 11000-ից ավել վիրավոր: Հիմա ասում են՝ 5000 չի, քիչ է: Հրապարակեք, հրապարակեք թվերը, որ մենք ճշգրիտ այն թիվն օգտագործենք, որը կլինի այդ հրապարակման մեջ․ անուն, ազգանուն, ով է զոհվածը, որ գյուղից է, որ քաղաքից է:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...