Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը գրել է․
«Քաղաքապետարանի սուտը կամ ինչպես են մոլորեցնում քաղաքացիներին։
Հարգելի’ քաղաքացիներ, ներկայացնում եմ ձեզ քաղաքային իշխանության սուտը, որը վերաբերում է տրանսպորտային հավաքագրումներին: Ի պատասխան <<Մայր Հայաստանի>> հարցման՝ քաղաքային իշխանությունները տրամադրել են տեղեկատվություն (ստորև կտեղադրեմ), ըստ որի՝ հունվարի 1-ից միչև փետրվարի 13-ը հետեւյալ պատկերն է՝
- Ընդամենը՝ բոլոր տեսակի տոմսերի վաճառքներ (հատ) 10,475,475
- Ընդամենը՝ բոլոր տեսակի տոմսերի վաճառքներից ստացված հասույթ (ՀՀ դրամ) 1,382,717,530
- Ընդամենը՝ վավերացումներ (տոմսի վալիդացիաների քանակ) 12,431,891
Հ1-ի (Հանրային հեռուստաընկերություն) եթերով անդրադարձ է կատարվել Երևանի տրանսպորտային համակարգին, որտեղ նշվում է միայն հունվար ամսվա համար՝
- Ընդամենը՝ բոլոր տեսակի տոմսերի վաճառքներ (հատ) 12,985,640
- Ընդամենը՝ բոլոր տեսակի տոմսերի վաճառքներից ստացված հասույթ (ՀՀ դրամ) 1,855,092,900
- Ընդամենը՝ վավերացումներ (տոմսի վալիդացիաների քանակ) 16,577732
Համեմատելով այս տվյալները՝ ստացվում է, որ քաղաքապետարանը ստում է: Ստում է կա’մ ընդդիմադիր ավագանիներին, կա’մ Հ1-ին և քաղաքացիներին: Բայց իրականությունն այն է, որ ստում է բոլորին, որ կարողանա արդարացնել իր սխալ կառավարումը և անհիմն թանկացումը: Ստում է, որովհետև հասկանում է, որ եթե չստի, ապա քաղաքացիներն ավելի մեծ խանդավառությամբ կբոյկոտեն: Ստում է, որովհետև հասկանում է, որ եթե չստի, ապա նույնիսկ իրենց ՔՊԿ-ական ընկերները (իրականում շահընկերները) դուրս կգան իրենց դեմ: Ստում է, որովհետև հասկանում է՝ եթե չստի, կմնա իր բարեփոխման (չարեփոխման) տակ:
Հարգելի՛ քաղաքացիներ, նորից կոչ ենք անում շարունակել բոյկոտը, որպեսզի կարողանանք միասնական ջանքերով տրանսպորտի գինը դարձնել ոչ ավելի, քան 100 դրամը»: