Քաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել․ Վարդան Օսկանյան

Հնս 6, 2025

Վերջերս քննարկվող հարցերից մեկը այն է, որ Փաշինյանը օրակարգ է թելադրում, բոլոր ելույթ ունեցողները ընդդիմությունից լինի, թե ընդհանրապես հակաիշխանական ճամբարից, ցավով հայտնում են, որ Փաշինյանը թելադրում է օրակարգ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Վերջերս մի հարցազրույց էի նայում, որտեղ հարցազրույց տվողը սկզբում իր լսարանին շատ հիմնավոր համոզում և ապացուցում էր, որ Փաշինյանը քաղաքական դիակ է, որը ճիշտ է։ Իսկ մի քիչ անց՝ հարցազրույցի երկրորդ մասում, անգիտակցաբար ասում է, թե դժբախտաբար, Փաշինյանը այսօր օրակարգ է թելադրում։ Հիմա հարց՝ քաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել։

Հարգելիներս, եկեք փոխենք այս մտածությունը, ինչի՞ ենք Փաշինյանին այդքան արժեք տալիս։ Իսկապես այսօր Փաշինյանը ի վիճակի չի օրակարգ թելադրել։ Ո՞նց կարող է մի մարդ, որը ընդամենը սոցիալական հարցումներով 10, լավագույն դեպքում 15% հեղինակություն ունի, մի մարդ, որ մեր ժողովրդի գլխին պատերազմ է բերել, պատերազմ է պարտվել, հազարավոր զոհեր է տվել, Հայաստանից տարածքներ է հանձնել, երկիրը ծանր վիճակի մեջ է դրել, տնտեսությունը քայքայված վիճակում է, ներսում բաժանումներ են, իշխանությունները թաթախված են բոլոր տեսակի չարաշահումների մեջ, հենց բյուջեից, և այս բոլորի ղեկավարը ո՞նց կարա օրակարգ թելադրվի»,- ասաց Օսկանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ես որպես քրիստոնյա հայտարարում եմ, որ իմ ձևով եմ մասնակցելու եկեղեցու դեմ արշավին. Արթուր Սուքոյան

Ես որպես քրիստոնյա հայտարարում եմ, որ իմ ձևով եմ մասնակցելու եկեղեցու դեմ արշավին. Արթուր Սուքոյան

Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սամվել Կարապետյանի շուրջ այս իրավիճակը ստեղծվել է ընդամենը մեկ նախադասությունից՝ «մենք մեր ձևով ենք մասնակցելու եկեղեցու դեմ արշավին»։ Այս խոսքի համար մարդուն քրեական հետապնդման են ենթարկում և կալանավորում երկու ամսով:...

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը    վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր աթոռ

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր աթոռ

Քիչ առաջ տեղյակ դարձանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին, որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող...

Այն հաշվարկը, որն իրենք արել են, այս անգամ կարծես սխալ է, չի կպնելու. Նարեկ Կարապետյան

Երկու ժամվա ընթացքում 3000-4000 մարդ է հավաքվում, ինչ էներգիա ենք մենք զգում ձեզնից։ Այսօրվա որոշումը մի մեծ ճանապարհի սկիզբ է, որը պետք է ունենա տրամաբանական հաղթական ավարտ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց...

Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին. Սամվել Կարապետյան

  Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին: Այս մասին իր ուղերձում ասել է գործարար Սամվել Կարապետյանը: «Մեր հաղթանակին այլընտրանք չկա, կալանքիս որոշումն ապօրինին է. գործարարի ուղերձը»,- ասել...

Սամվել Կարապետյանը կալանավորվեց

Սամվել Կարապետյանը կալանավորվեց

Սամվել Կարապետյանին կալանավորեցին 2 ամսով: Հիշեցնենք, որ Հայաստանում ու դրա սահմաններից դուրս հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամաբ հետապնդումները սկսկել են Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ, այն բանից հետո , երբ Սամվել Կարապետյանն իր աջակցությունը հայտնեց...