Քաղաքացուն ցույց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետությունը նրան չի պաշտպանելու. Արման Թաթոյան

Մրտ 7, 2025

«ՔՊ ղեկավարի և վերնախավի որոշ ներկայացուցիչների խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են:
Սա վտանգավոր պահվածք է. քաղաքացուն ցույց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետությունը նրան չի պաշտպանելու»,-գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

Նա նշում է.

«Երբ 2021թ. հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ  մեր զեկույցը, ՔՊ վերնախավից որոշ անձինք այն անվանեցին «հնարած տեսարաններ»:

Նման գործելաոճն առավել է արձակում ադրբեջանական իշխանության ձեռքերը, նսեմացնում է պատանդների և գերիների ազատ արձակման համար պայքարը:

Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունն արգելափակում է դատաիրավական ճանապարհները, միջազգային կառույցների աշխատանքը, պետությունը հատկապես պարտավոր է ակտիվ գործել, այդ թվում`  հրապարակային դաշտում ու մեծացնել ճնշումը: Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ, չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցներին, հատկապես նրանց, որոնք պայքար են տարել Հայրենիքի համար»։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության համաձայնագրի տեքստը հիմնված է Ադրբեջանի պայմանների վրա. Էլին Սուլեյմանով

Խաղաղության համաձայնագրի տեքստը հիմնված է Ադրբեջանի պայմանների վրա. Էլին Սուլեյմանով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը հիմնված է այն պայմանների վրա, որոնք պաշտոնական Բաքուն նախկինում առաջարկել էր, և որոնց մինչև վերջերս Երևանը չէր համաձայնել։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը։ «Համաձայնագրի...

Եղել են դեպքեր, որ փոքր օպերատիվության խնդիր է եղել. պաշտպանության փոխնախարար 

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը ունի պաշտոնական էջ և բոլոր հաղորդակցման միջոցներով անպայման իրազեկում է հանրությանը, եթե կրակոցների դեպքեր արձանագրվում են:  Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ...

Միգուցե պետք է չտա՞լ այդ մարդուն ոչ մի բան, ինչի՞ ենք մեր կյանքը բարդացնում. Տիգրան Ավինյան

Արցախի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերից 60 ընտանիք տեղափոխվել է կամ մեկ այլ բնակարան, կամ ստացել է բնակարանի գնման վկայական: Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ...

Իրոք Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին հերոս է. Վահե Գրիգորյան

Իրոք Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին հերոս է. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Իրոք Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին հերոս է. անզուսպ ու անդադար գնաճը, օրեցոր ավելացող հարկային, տուգանային ու տուրքային բեռը, վարկերի աննախադեպ տոկոսադրույքներն ու ծառայությունների թանկությունը, եթե համեմատում...

«Հաճելի տեսարան չէր». Բռնությամբ հայտնի դարձած թաղապետ

Այո, դա սադրանք էր, այդտեղ կա ահռելի ծավալի սուտ, եղել են վիրավորանքներ, պարոն Տեր-Մարգարյան: Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ դիմելով Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգրյանին, հայտարարեց...