Քաղաքացիների մեծ մասը դեմ է սահմանադրությունում փոփոխությունների կատարմանը։ Այս մասին հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։
«Հարցվողների 18,4 տոկոսը համարել է, որ Սահմանադրության որոշ դրույթներ պետք է փոխվեն, եւս 7,5 տոկոսը հայտնել է, որ պետք է լիովին նոր Սահմանադրություն։ Ընդ որում՝ հարցվողների 59,6 տոկոսը նշել է, որ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 14,5 տոկոսը դժվարացել է պատասխանել»,- նշեց Նավասարդյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: