Դպրոցների, մանկապարտեզների կառուցում-վերակառուցում թեմայով քննարկման ժամանակ բանավեճ սկսվեց նիստը վարող ՔՊ-ական Ծովինար Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև: Լիլիթ Գալստյանն ասաց, որ հաշվետու հնգամյակում ընդամենը 40 դպրոցի ավարտուն պատկերի մասին կարող ենք խոսել, մինչդեռ 300-500-ի խոստում էր տրվել տարիներ առաջ: Արձագանքեց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը. «Շինարարությունը վազքի մրցույթ չէ, որ ամեն հաջոդ քայլին տոկոս է ցույց տալիս, թե ինչքան անցար առաջ: Վերհիշեք, թե այսքան ժամանակ, երբ դաշնակցության ձեռքում էր կրթության ոլորտը, ի՞նչ է արել դաշնակցությունն այդ ոլորտի հետ»: Գալստյանը նկատեց. «Կեղծ տվյալներ մի՛ հրապարակեք, 110 դպրոց կառուցվել է դաշնակցության օրոք»:
Վիճաբանություն սկսվեց. «Անջատեք խոսափողը, կեղծը ձեր տված թյուրիմացությունն է»,- ասաց Վարդանյանը:
Վարդանյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը․
«Երբ նախարարությունը Դաշնակությունն էր ղեկավարում, 110 դպրոց է կառուցվել, բայց երբեք դաշնակցությունը չի խոստացել 300 դպրոց, 500 մանկապարտեզ ու կառուցել 110-ը, խոսքը դրա մասին է»։
Մանրամասն՝ տեսանյութում։