Կեղծ օրակարգով հասարակությանը մոլորեցնող ՔՊ-ն հերիք է․ Աղվան Վարդանյանը՝ իմպիչմենթի մասին

Մյս 7, 2025

ԱԺ «Հաաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մամուլի ասուլիսում հայտնեց դիրքորոշում այս օրերին շատ քննարկվող իմպիչմենտի թեմայի մասին․

Նամակ եմ ստացել։ Սկզբում ասում էին՝ ուլտիմատում նամակ։ Պատասխանում եմ հրապարակավ։

Պառլամենտական երկրներում, որտեղ ուժերի հարաբերակցությունը պարբերաբար կարող է փոխվել, իմպիչմենթը, նույնիսկ փոքր սխալի դեպքում, վարչապետին  անվստահություն հայտնելու իրական գործիք է։

Այդպիսի՞ն է Հայաստանի պառլամենտը։ Ոչ։ Հայաստանում մեկ մարդու և մեկ խմբակցության բացարձակ իշխանություն է։ Մեկ մարդու դիկտատուրա քաղաքական մեծամասնություն ՔՊ-ի վրա։

Այսօրվա Հայաստանում իմպիչմենթի գործընթացը հնարավոր է և պետք է սկսել միայն այն ժամանակ, երբ երկրում կա իրական երկիշխանություն։ Երբ այս իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, թելադրողը փողոցն ու ընդդիմությունն են, երբ ուժային կառոյցները չեն համարձակվի արյունահեղության հրաման կատարել։ Այսօր նման իրավիճա՞կ է։ Ոչ։ Վերջերս ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանն էլ էր ասում՝ Հայաստանում իմպիչմենթը հնարավոր է միայն այն դեպքում, երբ առկա է հզոր հանրային ճնշում։ Պե՞տք է փորձել նման իրավիճակ ստեղծել։ Այո։

Կա մեկ այլ մեկնաբանություն, փորձառու Դավիթ Հարությունյանը ասում է՝ նախաձեռնողները պրիմիտիվ  չեն, ճկուն են և, իր կարծիքով, իրական նպատակը վարչապետի միասնական թեկնածու որոշելն է, առանց որի հնարավոր չէ իմպիչմենթ սկսելը։ Եթե իրոք այդպես է, այդ նպատակով էր պետք նախաձեռնություն-քննարկումներ սկսելը։ Միասնական թեկնածուն որոշվում է կամ փողոցում՝ հզոր ճնշման արդյունքում, կամ ընտրություններով։

Քայլերի հերթականությունը խառնելը ավանտյուրա է, կամ՝ սադրանք, կամ՝ ծրագիր, որի նպատակը այլ բան է։

Ի՞նչը կարող է լինել նպատակը։ Փորձել շանտաժի ենթարկել «Հայաստան» խմբակցությանը։ Կամ ասեք՝ իմպիչմենթի եք գնում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ, կամ ընդունեք՝ Ռոբերտ Քոչարյանը ձեր թեկնածուն չէ։ Էդգար Ղազարյանը և Նարեկ Մալյանը պարբերաբար երգում են՝ Ռոբերտ Քոչարյանը ռեսուրս չունի (հետաքրքիր է՝ ումից են փոխառել այս միտքը), Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ղեկավարը չէ։ «Ես հստակ հնչեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի անունը որպես վարչապետի թեկնածու «Հայաստան» խմբակցության կողմից»՝ ասում է Էդգար Ղազարյանը։

Էդգար Ղազարյանը հանդիպել է 2-րդ, 3-րդ նախագահներին, Բագրատ սրբազանին։ Մամուլում հրապարակում եղավ, Էդգարին հղումով, որ միայն 2-րդ նախագահը չի ողջունել հենց այսօր իմպիչմենթ սկսելու գաղափարը։ Հաշվեք՝ ես գիտեմ-չգիտեմ նախագահների հետ զրույցների բովանդակությունը։ 3-րդ նախագահը ողջունե՞լ է հենց այսօր իմպիչմենթ սկսելու ծրագիրը։ Թող Էդգարը ասի, եթե ասաց՝ ողջունել է, ես կառաջարկեմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը սկսել, թեկնածուի անունը տալ։ Ասում են՝ թող «Հայաստան»-ը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ»-ը Արթուր Վանեցյանի։ Արթուր Վանեցյանը ի՞նչ կապ ունի  «Պատիվ ունեմ»-ի հետ։

Իմ համոզմամբ, «Հայաստան» խմբակցության առաջնորդը 2-րդ նախագահն է, «Պատիվ ունեմ»-ինը՝ 3-րդ նախագահը։

Ինչո՞ւ եմ խնդիրն այսպես ձևակերպում։ Հանրապետական մեր գործընկերներից այսօր իմպիչմենթ սկսելուն բազմաձայն հավանություն տվողներ կան։ ՀՀԿ-ում դերակատարում ունեցող, հարգելի Արտակ Զաքարյանը ասում է՝ «Իմպիչմենթը հնարավորություն կտա ապագա կառավարությանը չեղարկել այսօրվա իշխանության որոշումները, բացի դրանից ընդդիմադիր թևերին միավորման կտանի։ Հայկ Մամիջանյանը ասում է՝ իմպիչմենթը հնարավոր է, բայց այս պահին մենք թեկնածու չունենք։

Էդգար Ղազարյանին գնահատում եմ, աշխատասեր է, հումորով, համառ է, հիանալի նմանակումներ է անում։ Բայց չափազանց շատ է խոսում, ինչը լավ հատկություն չէ, համառ սևեռումներ ունի, ինչը ևս լավ տեղ չի տանում։ Բայց երբեմն լկտիանում ու փորձում է մեզ շանտաժի ենթարկել։

Տեսեք՝ ինչ է ասում Էդգարը՝ 2021-ի օգոստոսի 2-ից բոլոր պատգամավորները անվերապահորեն վստահություն և աջակցություն են հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Նիկոլ Փաշինյանի օրակարգն են սպասարկում։ Ինձ համար ի՞նչ տարբերություն Արամ Սարգսյան, թե նրանցից մեկը։ Եթե չստորագրեն, թող փորձեն հաջորդ ընտրություններում առաջադրվել։ Միայն իրենց բարեկեցության մասին մտածեն, աշխատավարձ ստանան, օգնական ունենան։ Ես չգիտեմ՝ Էդգարը կուսակցության անդամ է, թե ոչ։

Հիշեցնեմ Էդգարին՝ ես միշտ օգնական եմ ունեցել։ Հաստատում եմ՝  ինքն էլ լավ օգնական էր։ Նարեկ Մալյանին միայն հիշեցնեմ, որ իմ՝ իրեն այդքան ոգևորած 2018-ի ելույթում  նաև ասել եմ՝ ես կուռքեր չեմ ընդունում։  և հետո՝ Էդգա՞րն ու Նարե՞կն են ինձ պարտադրելու այսօր անել մի բան, ինչին ես չեմ հավատում։ Ո՞ւմ են պարտադրելու։ Ես կճնշեմ այդ պատգամավորին.- ասում է Նարեկը։ Դե արի, ինձ ճնշիր։ Նարեկը հաճախ նաև լկտիանում է։ Ասում է՝ 2021-ին խաբել են ավանտյուրիստի նման, քվե էին կլյանչիտ անում, ընդդիմադիր աֆերիստներ, անբարոյական կեցվածք ունեն։ Սիրով ասում եմ՝ լկտիությամբ նրա հետ կարող են մրցել միայն ՔՊ-ական մի քանի պատգամավորներ ։

Թող ձյուն չգա Նարեկ Մալյանի, Էդգար Ղազարյանի գլխին, թող կանաչ արև ունենան։ Բայց թող չափերն իմանան։ Կեղծ օրակարգով հասարակությանը մոլորեցնող ՔՊ-ն հերիք է։

Վերջերս ՀՀ 3-րդ նախագահը ասաց, որ իշխանափոխության ծրագիր ունեն մինչև 2026 թվականը։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ ոչ մի ընդդիմադիր ուժ միայնակ իշխանափոխություն չի կարող անել։ Ուրեմն այդ ծրագիրը կներկայացվի՝ կտեսնենք։ Վստահ եմ՝ այդ ծրագիրը հենց այսօր իմպիչմենթ սկսելը չէ։

Ինձ համար այս թեման այլևս փակ է։ Որովհետև «Հայաստան» դաշինքի և 2-րդ նախագահի դեմ կազմակերպված այս արշավը բարոյական չէ։ Իսկ ինչը բարոյական չէ, արդյունավետ չի լինելու։

Նմանատիպ նյութեր

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Սա է իրական Հայաստանն ու իրական ինքնիշխանության աստիճանը. Ստեփան Դանիելյան

Վրաստանի դեսպանատան առջև կազմակերպված ցույցը փաստում է այն, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծվում են միջպետական...

ՊՆ-ում նշանակումներ են եղել

ՊՆ-ում նշանակումներ են եղել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ...

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մի քանի անգամ լսեցի կամ ընթերցեցի մի քանի անձանց խոսք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի հնգամյա ժամկետ եւ այս տարի այն լրանում է: Հարգելիներ, ըստ երեւույթին ուշադիր չեք կարդացել...

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Դիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանուն

Կայացել է Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտնել է պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական...