Կայա Կալասն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը

Հնս 30, 2025

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարության և խաղաղության ամրապնդման ճանապարհին:

ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց, որքան այժմ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է առավել խորացնել գործընկերությունը բոլոր ուղղություններով։

Կայա Կալլասը կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հայտարարությունը՝ որպես Հայաստանի և եվրոպական ու արևմտյան գործընկերների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման կարևոր հանգրվան: Նրա խոսքով՝ այն հանդիսացել է նոր մակարդակի քաղաքական երկխոսության հենք։

Կալլասը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին՝ դրանք համարելով կենսական նշանակություն ունեցող ոչ միայն երկրի ներսում, այլև որպես արտաքին գործընկերության հենք։ Նա շեշտել է, որ այդ արժեքները պետք է պաշտպանվեն՝ հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում։ Կայա Կալլասն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել նաև վիզաների ազատականացման գործընթացի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ վերջին շրջանում այդ ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց։

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը. Հակոբ Բադալյան

ԵՄ-ն կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը: Աբու Դաբիի հանդիպումից հետո հնչած այդ կոչը կարո՞ղ է նշանակել, որ հանդիպումը ըստ էության չի նպաստել «արագացմանը», այսինքն՝...

Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա

Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունեց Հունաստանի փոխարտգործնախարարին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։ Այս առաւօտ, Շաբաթ, 12 Յուլիս 2025-ին, Լիբանան կատարած իր պաշտօնական այցելութեան ծիրին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ...

Համատարած ատելության և բռնության խոսք, և պատասխանատվության ենթարկված ոչ մի իշխանական «քարոզիչ». Լիլիթ Գալստյան

Համատարած ատելության և բռնության խոսք, և պատասխանատվության ենթարկված ոչ մի իշխանական «քարոզիչ». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 16.07.2021թ․ ԵԴ/0093/02/20 գործի շրջանակում, Արման Բաբաջանյանին ճանաչել է ԶՐՊԱՏՈՂ։ Դատարանի վճռով Ա․ Բաբաջանյանը պիտի հերքեր և...

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց 2 ամսով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ խուզարկություններ էին կատարվել ՀՅԴ անդամ մի շարք անձանց բնակարաններում։ Ձերբակալվել էին ՀՅԴ-ի երիտասարդական թևի անդամներ, 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը նախօրեին կալանավորվել էր երկու ամսով։...

Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան

Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանը հաշվարկված արտաքին քաղաքականություն չունի։ Ընկերներիցս մեկն ասում է՝ եթե չգիտես, թե ուր ես գնում, ինչ տարբերութուն, թե հիմա որտեղ ես։ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի...