Կասկածելի ընթացակարգերով ավտոբուսների գնումներ․ «Հետք»

Հնս 20, 2025

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք բերելու մասին, ինչը նշանակում է, որ առաջիկայում հերթական խոշոր գործարքն է կայանալու: Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսների գնումներն այդքան էլ հարթ չեն անցել: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի «Արմչի» ՍՊԸ-ն գործընկերային հարաբերություններ է ունեցել չինական «Ժոնգ-Թոնգ» ընկերության հետ: Իսկ չինական ընկերությունը հաղթում է Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսներ ձեռք բերելու մրցույթներում: Այս մասին գրում է Հետք Էլեկտրոնային պարբերականը:

Պարբերականի ձեռքի տակ է հայտնվել «Ժոնգ-Թոնգ» ընկերության և «Արմչի» ՍՊԸ-ի միջև 2021թ. մարտի 26-ին ստորագրված սպասարկման պայմանագրի լուսապատճենը: «Արմչի» ՍՊԸ-ի անունից պայմանագիրը ստորագրել է Վազգեն Հարությունյանը։

«Արմչի» ՍՊԸ-ն ստեղծվել է 2020թ. նոյեմբերի 9-ին՝ Վազգեն Հարությունյանի և չինացի Լիու Յաոդոնգի կողմից: Չինացին ընկերությունից դուրս է եղել 2022թ. հուլիսին, իսկ Վազգեն Հարությունյանը՝ 2023թ. մայիսին, այսինքն՝ այն ժամանակ, երբ նշանակվել է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամականավոր պաշտոնակատար: Մինչև ընկերությունից դուրս գալը, Վ. Հարությունյանը եղել է նաև «Արմչի» ընկերության տնօրենը: Այժմ ընկերության միանձնյա սեփականատերն ու տնօրենը քույրն է՝ Օֆելյա Հարությունյանը:

Հետքը դիմել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին, որպեսզի հասկանա, թե ինչպես է սկսվել նրա ընկերության և «Ժոնգ-Թոնգի» համագործակցությունը: «Հետքի» հետ հեռախոսազրույցում Հարությունյանը հերքել է, որ երբևէ համագործակցել է չինական ընկերության հետ: Ավելին՝ հայտարարել է, որ եթե կա նման պայմանագիր, ուրեմն այն կեղծ է, և կդիմի իրավապահ մարմիններին:

Լրատվամիջոցը Վազգեն Հարությունյանին ուղարկել է պայմանագրի այն էջը, որտեղ դրված է իր ստորագրությունն ու «Արմչի» ՍՊԸ-ի կնիքը, ինչպես նաև՝ չինական կողմի ստորագրությունն ու կնիքը: Վազգեն Հարությունյանը դարձյալ պնդել է, որ «ուժի մեջ են կեղծ պայմանագրի հետ կապված» իր ասածները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր

Ակնկալում ենք միջնորդության մերժում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով․ Արթուր Սարգսյանի փաստաբան

Դատական նիստն ավարտվել է, դատավորը գնացել է առանձին սենյակ որոշում կայացնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։ «Պարոն Սարգսյանը ելույթ ունեցավ,...

Եթե շենք գրավելը չէին համարում ահաբեկչություն, ինչպե՞ս են այս ամենը համարում ահաբեկչություն. Խուդոյան 

Նախորդ տարվա մայիսյան ցույցերից հետո Սրբազան պայքարի ներկայացուցիչները մշտապես պլանավորել են փողոցային ակցիաներ՝ ոչ բռնի պայքարի գործիքակազմով և դրա հետ կապված բազմաթիվ ելույթներ ու հայտարարություններ կա։ Այս մասին հայտարարեց Բագրատ...

Անգամ ՊՊԾ գնդի դեպքը իրավական առումով ահաբեկչություն չի որակվել․ Վարդևանյան

Դուք ձայնագրությունների մեջ, որոնց մեծ մասն արդեն հրապարակված է, ահաբեկչության նախապատրաստության և իշխանության յուրացման բովանդակություն տեսնո՞ւմ եք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր...

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. Մարիա Զախարովա

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. Մարիա Զախարովա

Ռուսաստանը իր քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Դա հակասում է ռուս-հայաստանյան համագործակցության...

ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ. Խուդոյան 

ՀՀ-ում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի ապօրինի միջամտությամբ։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, հաստատելով, որ օրինական գործընթացները գաղտնալսվում են իրավապահ...