Կարող է նոր իրավիճակ ստեղծվել հայաստանյան ներքաղաքական կյանքում․ «Փաստ»

Ապր 8, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հարակից տարածքում հավաքական ընդդիմության նախաձեռնությամբ տեղի ունեցած խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով իշխանությունները ակցիայի մասնակիցների հանդեպ անհամաչափ ու բիրտ ուժ էին կիրառել, որովհետև նրանք այդ օրը սեփական մաշկի վրա իրապես զգացել էին իրենց իշխանության կորստի վտանգը։

ՔՊ կուսակցության հիմնադիրների շրջանում, կարծում եմ, նույն զգացումներն են արթնացրել նաև 2025 թվականի մարտի 30-ին տեղի ունեցած Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները և, հետևաբար, իրենց իշխանության փլուզումը կասեցնելու նպատակադրմամբ նրանք, ըստ իս, կարող են միջոցների մեջ խտրականություն չդնել։

ՔՊ կուսակցության առաջնորդները քարոզչական տարբեր հնարքներով փորձում են քողարկել իրենց վախերը, սակայն դա նրանց չի հաջողվում, և արդյունքում՝ 2026 թվականի հերթական ընտրություններից առաջ, հայտնվել են ցայտնոտի մեջ, ինչը կարող է նրանց ավելի անկանխատեսելի դարձնել։

Վերը նշածս երկու իրադարձություններին իշխանությունների հակազդեցության տարբերությունը կարող է լինել այն, որ այժմ հարվածի տակ կարող են հայտնվել ոչ միայն ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները։ ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության պարտությունն ու վարկանիշի սրընթաց անկման մեղավորությունը իրենից հեռու վանելու համար ՀՀ վարչապետին քավության նոխազներ են պետք լինելու, և կարծում եմ՝ նա անպայման նաև յուրայինների մեջ կփնտրի ու կգտնի նրանց։

Իշխանական թևում առկա կադրային դեֆիցիտի ու որակի մասին վարչապետի՝ օրերս հայտարարած դժգոհությունները, կարծում եմ, հենց մեղավորներ գտնելու նախերգանքն էր։ Հետևաբար, թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական թևերի առանցքային դերակատարում ունեցող տնտեսական ու քաղաքական գործիչների համար առաջիկայում անձնական անվտանգության ապահովումը առաջնահերթություն է լինելու, և հակառակ ճամբարներում գտնվող գործարարների ու քաղաքական գործիչների շրջանում անձնական անվտանգության խնդրի շուրջ, իմ դիտարկմամբ, կարող են առաջանալ ընդհանուր շահեր, ինչն էլ իր հերթին կարող է նոր իրավիճակ ստեղծել հայաստանյան ներքաղաքական կյանքում։

Մեծ հաշվով, անձնական անվտանգության ապահովումը միշտ է եղել առաջնահերթություն, սակայն համակարգված գործընթացների կայունության ու կանխատեսելիության շնորհիվ ընդդիմադիր համայնքը համարձակորեն խիստ և արդարացի քննադատության էր ենթարկում ՀՀ իշխանություններին՝ վստահ լինելով, որ իրենց գործողություններում հանցակազմ չկա, սակայն ներկայիս հետընտրական շրջանում, ՔՊ կուսակցության ինքնապահպանման ագրեսիվ բնազդի դրսևորմամբ պայմանավորված, ըստ իս, հակաիշխանական գործողություններում կամ հայտարարություններում հանցակազմի բացակայությունը բավարար չի լինի ազատության մեջ գտնվելու համար։

Չեմ կարծում, որ ընդդիմադիր գործիչների համար համահայկական խնդիրներն այժմ հետին պլան են մղվել, սակայն ակնհայտ է, որ անձնական անվտանգության համար այժմ ավելի շատ պետք է մտահոգված լինեն։ Եվ դա շատ բնական ու հասկանալի է։ Մենք տեսնում ենք, որ անազատության պայմաններում նույնպես կարելի է պայքարել, սակայն աննկատ չի մնում նաև նման պայմաններում պայքարի անարդյունավետությունը, ինչը պայմանավորված է պայքարողի՝ տևական ժամանակ հոգեբանական դիսկոմֆորտի մեջ գտնվելու հանգամանքով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայում. ահազանգ

Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայում. ահազանգ

Մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանն ահազանգում է․ «Ուրեմն, որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ Պանգասիուս տեսակն է ,որոնց բուծում են հիմնականում հարավարևելյան Ասիայում ։ Այս ձկնատեսակի ներկրումն ու...

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Այսօր՝ Արցախի  նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարության» նիստում կրկին ելույթ են ունեցել «տուժողները»։ Հաջորդ «նիստը» կանցկացվի ապրիլի...

Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան․ Լիլիթ Գալստյան

Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյաննն արձագանքել է իշխանական պատգմվորների կողմից ՀՅԴ-ին ուղղված անպարկեշտ արտահայտություններին։ Գալստյանը գրել է․ «Պաթոլոգիան գիտություն է հիվանդությունների պատճառների, դրանց առաջացման, ընթացքի և...

Սահմանազատման նոր փուլում ևս Ադրբեջանին տարածքներ են տրվելու․ Ոսկան Սարգսյան

Սահմանազատման նոր փուլում ևս Ադրբեջանին տարածքներ են տրվելու․ Ոսկան Սարգսյան

Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․ «Ինչո՞ւ է ձգձգվում Տավուշում սահմանազատման նոր փուլը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման նոր փուլը տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանագծին։ Դա Նոյեմբերյան համայնքի...

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է ANC UK պարբերականը։ Այսօր բոլոր քաղաքական կուսակցությունների և խորհրդարանի երկու պալատների պատգամավորները հավաքվել էին Լոնդոնի Կենոտաֆի մոտ՝...