Կարո՞ղ է մեր խելքը չի կտրել այդպես հայտարարել, ասել՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». Ռոբերտ Քոչարյան

Ապր 29, 2025

«Հնարավոր էր արդյո՞ք այդ 7 շրջանները պահել, չհամարելով դրանք բանակցությունների առարկա, փոխզիջման առարկա, և շարժվել մոտավորապես այն ուղղությամբ, ինչպես շարժվեց Ռուսաստանը՝ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները վերամիավորելու հարցում։ Այսինքն, 7 շրջանները համարել Արցախի անբաժանելի մաս և դրանք մեկտեղ ճանաչել, Հայաստանի մեջ մտցնել և չսպասել աշխարհի ճանաչմանը կամ Ադրբեջանի ճանաչմանը»,- «Հայկական համալսարանի» քառասերունդ անդամների հետ հանդիպմանը նման հարցադրումով դիմեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Վերցնենք Ռուսաստանը՝ 150 միլիոն բնակչությամբ, աշխարհի ամենից հզոր բանակներից մեկը ունեցող երկիր։ Ուկրաինան, ասում են 40, բայց իրականում այսօրվա բոլոր փորձագիտական գնահատականներով՝ մոտ 25 միլիոն բնակչությամբ։ Ռուսաստանը աշխարհի ամենից հզոր ատոմային պոտենցիալ ունեցող երկիրն է։ Հիմա, եթե մենք այդքանն ունենայինք, իհարկե, այդպես կանեինք։  Մի՛ կասկածեք, իհարկե, այդպես կանեինք։ Բայց հենց մենք հայտարարում էինք այդպիսի մի տարբերակ, սա նշանակում էր, որ այլևս բանակցելու թեմա չկա, դա «Արցախը Հայաստան է և վերջ» էր մոտավորապես, հետևանքները սա էին լինելու։ Սա կլիներ ուղղակի արկածախնդրություն, որի հետևանքը կլիներ պարտություն։ Սա արվեց 2019 թ․-ին։ Մենք լավ գիտակցում էինք, որ պատերազմը, երկարատև պատերազմը պրոբլեմային է մեզ համար,  իսկապես պրոբլեմային է։

Դու կամ պիտի այնպիսի դաշնակից ունենաս, այնպիսի հարաբերություններով, որը պատրաստ է այդ պատերազմի ժամանակ ամբողջությամբ կանգնել քո թիկունքում․ և՛ մարդկային ռեսուրսով, և՛ ամեն ինչով, և՛ նյութական ռեսուրսներով։ Եթե դա չկա, ուրեմն, դու պետք է շատ ավելի ճկուն լինես և փորձես բանակցային գործընթացով արդեն ստանալ այն, ինչը հնարավոր է ստանալ։ Մեր մոտեցումը սա էր։ Կարո՞ղ է մեր խելքը չի կտրել այդպես հայտարարել․ ասեինք՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ։ Կարո՞ղ է, օրինակ, ես Ղարաբաղի նախագահ ընտրվելուց հետո ցանկություն չեմ ունեցել ինագուրացիան անել Շուշիում։ Չենք արել, չէ՞․․․ Մենք այն ժամանակ երբեք չենք փորձել նույնիսկ այնպես անել, որ Թուրքիային մասնակից սարքենք այս հարցում։  Միշտ փորձել ենք Թուրքիայի հետ ճկուն լինել։

Ես հիշում եմ 20 թվականի ամռանը Տավուշում սահմանային այդ լարվածությունը մենք ի՞նչ սարքեցինք՝ հայտարարություններ, որ թուրք ադրբեջանական տանդեմին հաղթեցինք, մեր բանակը ամենից հզոր բանակն է և այլն։ Մեր բանակը ավելի մարտունակ էր, քան Ադրբեջանինը, բայց պոտենցիալով համեմատության եզրեր չկան թուրքական բանակի հետ, և դա սարքել Սարդարապատ, 72 հատ մարտական խաչ տալ Սարդարապատում, սա ոնց որ գրգռես և Թուրքիային ասես՝ «մի հատ միացեք Ադրբեջանի հետ, այս հարցը լուծեք, էս հայերը մեզանից ի՞նչ են ուզում»։

Ու մինչև այսօր ես չեմ հասկանում՝ մի մարդ չի՞ հայտնվել, որ ասի՝ չի կարելի, մի՛ արեք»,- պատասխանեց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել, հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։ «Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի...

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ  Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված վերջին ջանքերը։  Ռիա նովոստիին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը: «Մայիսի 12-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի...

Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում․ «Հրապարակ»

Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը երեկ քննության առավ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, որը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։ Նիստին դատավոր Հովսեփյանը մեկ միտք էր...

Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրգործով նախաքննության ավարտ կհայտարարվի․ «Ժողովուրդ»

Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրգործով նախաքննության ավարտ կհայտարարվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Էրիկ...