Կարևոր է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք՝ պահպանելու եղած խորը հիմքերը․ ՌԴ դեսպան

Մյս 9, 2025

«Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից, որի հետ սերտորեն համագործակցում է, պատրաստ է առաջիկայում էլ խորացնել հարաբերությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրման համատեքստում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հաղթանակի օրվա առթիվ Հաղթանակ զբոսայգի այցելած ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հարցին՝ վերջին տարիների իրադարձությունները չե՞ն փչացրել երկու երկրների հարաբերությունները, դեսպան Կոպիրկինն ասաց․ «Կարևորն այն է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, ցանկություն պահպանելու այն ամուր, խորը հիմքերը, որոնք կան և առաջ շարժվել՝ երկու երկրների ինքնիշխանության, հետաքրքրությունների նկատմամբ փոխադարձ հարգանքով»։

Դեսպանը այլ հարցերի չպատասխանեց։

Մանրամասն տեսանյութում

Նմանատիպ նյութեր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է

Մայիսի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեին: Փակ հանդիպման օրակարգում են եղել ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն ու տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր: Այս...

ՀՖՖ անվտանգության պետը բռնություն է կիրառել խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ

ՀՖՖ անվտանգության պետը բռնություն է կիրառել խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուական՝ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժումը։...

Ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով 17 տարեկան աղջկան ձերբակալում են, դա նորմա՞լ է․ Գառնիկ Դանիելյան

«Երկու-երեք շաբաթ առաջ արդարադատության նախարարին եմ ահազանգել Քկ-ում դեղորայքի հետ կապված խնդրի վերաբերյալ։ Դրանից առաջ առողջապահության նախարարին եմ ասել, և այստեղ զարմանում են, որ նման խնդիր կա․․․ Ուրախ եմ, որ դուք ձեր զեկույցի մեջ դրա...

Ձեր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարը չի․ Դուք քաղաքական քամելիոն եք․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին

Մարդ կա ամեն ինչ հասկանում է, բայց իրեն դնում է չհասկացողի տեղ, այդ մարդկանց հետ վիճելը կատարելապես անիմաստ և ախմախ զբաղմունք է։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Երբ այս...

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

Այսօրվա բացթողումների պատճառները պետք է փնտրել հնարավոր, բայց չկայացած զարգացումների ակունքներում. Աշոտ Ղուլյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հոդվածը. «Մեր առօրյա խնդիրները ժամանակ ու ցանկություն չեն թողնում նախկինում ունեցած մեր հաջողությունների և ձախողումների մասին լուրջ մտորումների ու վերլուծությունների համար, մինչդեռ...