Կառավարության դուռը էլ ժողովրդի դուռը չէ՞․ քաղաքացուն ձերբակալել են նախարարության շենքի դուռը հրելու համար

Ապր 4, 2025

Մարտի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 21։10-ի սահմաններում Մելիք Ադամյան 1 հասցեում գործող Ֆինանսների նախարարության մուտքի դռանն է մոտեցել մի քաղաքացի, հրել դուռը և պահանջել բացել դուռը՝ այդպիսով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խոչընդոտելով ոստիկանության ծառայողների բնականոն ծառայությանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունում պարզվել է, որ նա հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Արման Ե․-ն։

Դեպքի փաստով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արման Ե․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ կառավարության դուռը ժողովրդի դուռն է, կուզի՝ ոտքով կհրի։

 

Նմանատիպ նյութեր

Կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը

Կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ը, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ...

Սրանք շուտով նաև որպես վիրավորանք են ընդունելու իրենց քպական ասելը ու դիմեն դատարան․ Նարեկ Մանթաշյան

Սրանք շուտով նաև որպես վիրավորանք են ընդունելու իրենց քպական ասելը ու դիմեն դատարան․ Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ժողովրդավարության բաստիոնի դատական համակարգում այսօր տեղի ունեցավ հերթական «առաջընթացը» Քանի որ այս իշխանության ուղղությունը դեպի խայտառակությունն է, հետևաբար «առաջընաց» ասելով նկատի ունեմ խայտառակության նոր նշաձող:...

Այս թվերը լուրջ ձախողման տագնապ են․ Էլինար Վարդանյան

Այս թվերը լուրջ ձախողման տագնապ են․ Էլինար Վարդանյան

Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ՝ ապրիլի 20-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հերթական մահն է գրանցվել՝ ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Այս տարվա 9-րդ մահվան դեպքը՝ 5-րդ ինքնասպանությունը: Պետական մարմինների...

Դատավորը ամաչո՞ւմ է (նախկինում) ՔՊ-ական լինելու համար․ «Կարճ ասած»

Խնդրում և կոչ եմ անում «Կարճ ասած» հաղորդումը սոցցանցերում հանդիպելիս, արձագանքել հավանության որևէ նշանով և տարածել։ Նախկին ՔՊ-ական, այժմ դատավոր Սարգիս Պետրոսյանին ևս կխնդրեմ, այսօրվա հաղորդմանս գլխավոր հերոս հաստատ կարող է...