Ջրհեղեղից գրեթե մի տարի անց դեռ ժողով են անում, փոխանակ դրա հետևանքները վերացնեն․ Ոսկան Սարգսյան

Մրտ 21, 2025

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ջրհեղեղից գրեթե մի տարի անց դեռ ժողով են անում, փոխանակ դրա հետևանքները վերացնեն։

2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղի հետևանքով քանդվեցին միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի ճանապարհի եզրի շատ տեղեր, շարքից դուրս եկան Խաշթառակի կամուջը, երկաթուղային Այրում կայարանի կամուրջը, հեղեղվեցին շատ տներ, օբյեկտներ, այգիներ, տնամերձ հողամասեր։

Անցած գրեթե մեկ տարում Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի եզրի վնասված հատվածներից միայն Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին, «Գետափ» ռեստորանի մոտ ճանապարհի քանդված եզրն է նորոգվել, սակայն այդ նորոգված հատվածում դեռ ասֆալտ չի արվել։ Դրա հետևանքում այդ տեղում մինչև հիմա երթևեկը միակողմանի է, տեղադրված են արագությունը սահմանափակող ճանապարհային նշաններ։ Խաշթառակի ու Այրում կայարանի կամուրջները չեն նորոգվել, Խաշթառակի ժամանակավոր կամուրջ է գործարկվել։

Հեղեղից տուժած տների քիչ տերերի պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել, այգիների, տնամերձերի տերերին, օբյեկտների սեփականատերերին փոխհատուցում չի տրվել։ Փոխանակ այդ խնդիրները լուծեն, հեղեղից գրեթե մի տարի անց ժողով են անում։

Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ, որին մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության, հիմնադրամի, Լոռու և Տավուշի մարզպետարանների ներկայացուցիչներ։ Անդրադարձ է կատարվել 2024թ. մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներին, քննարկվել են վնասված և փլուզված ճանապարհահատվածների, կամուրջների վերականգնման աշխատանքների իրականացման ընթացքը, ծագած խնդիրները»։

Նմանատիպ նյութեր

Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք ինքնաժխտում են քարոզում. Արշակ Սրբազան

Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք ինքնաժխտում են քարոզում. Արշակ Սրբազան

Հատված Սուրբ Հարության տոնին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզից: Քրիստոսի Սուրբ Հարությունից երկու հազարտարիներ հետո․ -տեսնում ենք մարդկային ցավի ու կարիքինկատմամբ անտարբեր ու սնափառ...

Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի երիտասարդ

Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի երիտասարդ

«Կլինի՞, որ մյուս անգամ, երբ տուրիստնի բերեք Կիրանց, ես լինեմ գիդը և ես ներկայացնեմ Իրական Կիրանցը։ Իրական Կիրանցը մի փոքր վերևից ավելի լավ է երևում»,-գրում է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Նրա խոսքով, իրական Կիրանցում մինչև սահմանազատումը եղել է 90 տուն (ոչ թե 80,...

Եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց

Եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց

Հայաստանյան եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց։ Այս երեկո հավատավոր քրիստոնյաները եկեղեցուց իրենց հետ տուն են տանում վառած ճրագներ և մոմեր։ Այն խորհրդանշում է աստվածային լույսը, Աստծո օրհնությունը, բեթղեհեմյան աստղի լույսը, որը ցույց տվեց ճանապարհը դեպի...

Պայքարենք մեղքի դեմ, պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար. Արշակ սրբազան

Քույրեր և եղբայրներ, Այսօր՝ ապրիլի 19-ը, 2025 թվական, ԵկեղեցինՀայաստանյայց բոցավառվող ճրագներովդիմավորում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս ՔրիստոսիՍուրբ Հարության տոնը։ Երկու հազար տարվա հեռավորությունից ՏիրոջՀրաշափառ Սուրբ...

«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք»

«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք»

«Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչեւ վերջերս Հայաստանում գրանցված էին իբրեւ EK-AAB եւ EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում: Ավելի վաղ «Հետքը»-ը գրել էր, ՝այն բանից հետո,...