Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն

14 Հուլիսի, 2026

Հուլիսի 12-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, Ղազարավան համայնքի «Լանջաղբյուր» հանգստյան գոտում ջրելու հարցի շուրջ խոսակցություն է ծագել Երևանի բնակիչ 53-ամյա Արտակ Ք․-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Խաչիկ Մ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Ավագ Խ․-ի միջև, ինչից հետո Խաչիկ Մ․-ն իր հյուրերի հետ հեռացել է հանգստյան գոտուց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Խաչիկ Մ․-ն մի քանի անձանց հետ վերադարձել է հանգստյան գոտի և վիճաբանել Ավագ Խ․-ի, Արտակ Ք․-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Գ․-ի և 39-ամյա Ռաիսա Մ․-ի հետ։

Վիճաբանության ընթացքում կողմերը միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել, ինչի հետևանքով Արտակ Ք․-ն, Ռաիսա Մ․-ն, Ավագ Խ․-ն և Արթուր Գ․-ն դեմքի ու մարմնի տարբեր հատվածներում ստացել են մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև Ավագ Խ․-ին պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները միջոցառումներ են ձեռնարկում Խաչիկ Մ․-ի և նրա հետ հանգստյան գոտի ժամանած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ «Kia» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Նմանատիպ նյութեր

64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն․ ՆԳՆ

64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն․ ՆԳՆ

Սեպտեմբերի 12-ին Գյումրիում մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն։ Երիտասարդը հիվանդանոցում մահացել է։ 64-ամյա տղամարդը...

Հնդկաստանի վարչապետի` Վլադիմիր Պուտինին նվիրած գրքի թարգմանիչը հայ է․ Սպուտնիկ Արմենիա

Հնդկաստանի վարչապետի` Վլադիմիր Պուտինին նվիրած գրքի թարգմանիչը հայ է․ Սպուտնիկ Արմենիա

Նյու Դելիում ընթացնող ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է թամիլյան դասական գրականության գլուխգործոց «Տիրուկկուրալի» ռուսերեն օրինակը, որի թարգմանիչը արևելագետ, Հնդկաստանի մասնագետ, գրող,...

Հայաստանը խցանված է Երևանում. փորձագետ

Հայաստանը խցանված է Երևանում. փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025թ.-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների քանակը շուրջ 1 միլիոն էր, որից մոտ 344 հազար ավտոմեքենա հաշվառված էր Երևանում, իսկ այսօր բնականաբար այս թվային պատկերը փոփոխվել է ավտոմեքենաների...

Շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարների վարորդներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Մոսկվա․ ահազանգ

Շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարների վարորդներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Մոսկվա․ ահազանգ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, SHAMSHYAN.com-ի զանգահարած վարորդներից մեկը պատմեց, որ իրենք արդեն մոտ 7 օր է՝ գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, սակայն չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը։ «Մոտ 10 օր է գտնվում ենք ռուսական կողմում և մեզ արգելում են շարժվել։...

Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ Գառնիկ Դանիելյան

Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ աշակերտների գրագիտության ցածր ցուցանիշների համար մեղավոր են ուսուցիչներն ու տնօրենները։ Օրերս հայտնի դարձավ, որ հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են...