Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ

Ապր 23, 2025

Թբիլիսում մեկնարկել է Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) 110-ամյակին նվիրված ջահերով երթը: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ վիրահայերը Թբիլիսիի «Իսանի» մետրոյի հարակից տարածքից ջահերով ու երթով շարժվում են Ավլաբարի (Հավլաբարի) Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարն է:

Ջահերով երթն ընթանում է հատուցման ու ճանաչման կոչերով և հայրենասիրական երաժշտությամբ: Ջահերթի մասնակիցները մեծ ոգևորությամբ քայլում են դեպի նպատակակետ, մի մասը ջահեր են պարզել, մի մասը՝ դրոշներ և պաստառներ։

Ջահերթի վերջում Սուրբ Էջմիածին եկեղեցում խաղաղության աղոթք և մոմավառություն կանցկացվի:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Թբիլիսիում մեկնարկել է այսօրվանից՝ ապրիլի 23-ից, ջահերով երթով, և կավարտվի վաղը՝ ապրիլի 24-ին, Թուրքիայի դեսպանատան առջև նախատեսված ցույցով:

Նմանատիպ նյութեր

ՊԵԿ պաշտոնյան է ձերբակալվել

ՊԵԿ պաշտոնյան է ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով, նրանցից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է: 4 մլն դրամ կաշառք վերցնելու համար ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ...

Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարումը չի կասեցվել

Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարումը չի կասեցվել

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարումը չի կասեցվել։ Քննիչը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել բացակայելու արգելքը։ Համանման խափանման միջոցներ են ընտրվել նաև բռնությունից տուժած, բայց մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արթուր Չախոյանի և ավագանու...

Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր

Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր

Գյումրու ավագանին, այսօր՝ մարտի 2-ին, փոխքաղաքապետեր ընտրեց: Մասնավորապես, առաջին փոխքաղաքապետ ընտրվեց Ավետիս Առաքելյանը՝ 17 կողմ, 0 դեմ և 13 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ: Մյուս փոխքաղաքապետի պաշտոնում ընտրվեց Գագիկ Մանուկյանը: Երկու դեպքում էլ ՔՊ խմբակցությունը...

Հսկայական Սփյուռք ունեցող երկիրը դիմում է լոբբիստական կազմակերպությունների՞ն

Հսկայական Սփյուռք ունեցող երկիրը դիմում է լոբբիստական կազմակերպությունների՞ն

Հայաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Mercury Public Affairs լոբբիստական և հանրային կապերի կազմակերպության հետ, որը նախկինում ներկայացրել է Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում։ ԱՄՆ արդարադատության նախարարության Օտարերկրյա գործակալների գրանցման մասին...

Որ բան եք խոստանում քաղաքացիներին, լավ կլինի կատարեք․ Արշակ Սարգսյան

Որ բան եք խոստանում քաղաքացիներին, լավ կլինի կատարեք․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութերով․ «Տիգրա՛ն Ավինյան, Սարի թաղում էլ են մարդիկ ապրում, որ բան եք խոստանում քաղաքացիներին, լավ կլինի կատարեք, ոչ թե միայն քարոզարշավների ժամանակ «ասե՛ք կանենք» անեք։ Պրն....