Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելը. Իշխան Սաղաթելյան

19/03/2025 11:07

«Հրաժարվելով Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, Հայաստանի գործող իշխանությունները փաստացի օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայության դեմ իրագործած հանցագործությունները և սրբագրել պատերազմական հանցագործություններ ու էթնիկ զտումներ իրականացնող բռնապետի իմիջը»,- ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա հարցադրում է արել՝ ի՞նչ է նշանակում Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելը, ապա շարունակել. «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Առաջինը վերաբերվում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո արձանագրված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:

Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հրաժարվել ադրբեջանական գործողությունների դատապարտումից և անուղղակի արդարացնել Ադրբեջանի ոտնձգությունները։

Երկրորդ գանգատը վերաբերվում է Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին ու բանտարկությանը։

Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հիմնավորել Արցախի գոյությունը հանցագործություն համարող Ադրբեջանի մեղադրանքը, դեռ ավելին՝ Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանն էլ ճանաչել հանցակիցներ։

Երրորդ գանգատը վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին։

Հրաժարվել այս գանգատից, կնշանակի՝ լեգիտիմացնել ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը Հայաստանի սուվերեն տարածքում։

Նշենք, որ այս պահին ՀՀ շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։

Բացի սա, Հայաստանն ունի նաև 1990-ականներից Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքներ։

Չորրորդ գանգատը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2022 թվականի մարտից հետո ծավալված իրադարձություններին, որը ներառում է Փառուխ և Քարագլուխ գյուղերի մոտ տեղի ունեցած մարտերը, Լաչինի միջանցքի արգելափակումը, Արցախի շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերին արցախահայերի բռնի տեղահանության փուլը:

Հրաժարվել այս գանգատից, կնշանակի արդարացնել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում, ռազմական ագրեսիան ՀՀ տարածքում։

Նշենք, որ մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որը ներկայացվել է ռասսայական խտրականության բացառման կոնվենցիայի հիմքով։

Այս գանգատը վերաբերում է նաև արցախցիների գույքային պահանջներին։

Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիների մեծամասնությունը որպես գույքային պահանջ միջազգային դատարան առանձին հայցեր չի ներկայացրել այն ակնկալիքով, որ Հայաստանի կառավարությունն իրենց անունից կներկայացնի իրենց շահերը, իսկ այս գանգատից հրաժարվելու դեպքում արցախահայերի գույքային իրավունքները կմնան չպաշտպանված։

Նշենք, որ 2020 թվականի պատերազմի մասով հայցեր ներկայացնելու ժամկետներն անցել են, և եթե Հայաստանը հրաժարվի այս գանգատից, ապա անհատները զրկված են լինելու դատարան դիմելու հնարավորությունից»։

Տղայիս իմ աչքի առաջ դաժանորեն ծեծել են, ձեռքերն ու ոտքերը կապել քացով խփում էին գլխին․ ակցիայի մասնակից

Տղայիս իմ աչքի առաջ ոստիկանները դաժանորեն ծեծել են․ ձեռքերն ու ոտքերը կապել՝ քացով խփում էին գլխին։ Այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ծեծված տղայի մայրը։ Նրա խոսքով՝ տղային ուզում են...

Բաժնի պետն ասումա դու պրիզնատ արի, ես քեզ ստեղից չոր դուրս կհանեմ․ արցախցի ծեծված երիտասարդ

Արցախցի Տիգրան Ուլաբաբյանը լրագրողներին պատմեց, թե ինչպես են Վանաձորի ոստիկանության բաժնում իրեն ծեծի ենթարկել և խոշտանգել․ «Ասացին՝ գողություն է եղել ու այդ գողությունը դու ես կազմակերպել, թե «նավոդկեն» դու ես տվել։ Նայում...

«Խաղաղության» կոչվող թուղթը հայ ժողովրդի համար ինքնասպանական, միակողմանի վերջնագիր է. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․ «Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին իրավունք  չի տվել արցախահայությանը զրկել հազարամյակների բնօրրանից և դատարկված Արցախը նվիրել ագրեսորին։ Նիկոլ Փաշինյանն իրավասություն և համարժեք լեգիտիմություն չունի հայ ժողովրդի...

Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի․ Փաշինյան

Իմ հանձնարարականը ՊՆ-ին հստակ է՝ հրшդшդшրի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Այս մասին գրել է վարչապետ Փաշինյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Հավաք ՔԿ դիմաց՝ ընդդեմ ոստիկանական խուլիգանության

Քննչական կոմիտեի դիմաց հավաք է օրերս ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առիթով։ Հիշեցնենք՝ փաստաբան Ռոման Երիցյանն օրերս ահազանգել էր․ ...

2018-ին աղբամաններով փողոց էր փակում, հիմա աղբամանների վրա իր պատկերն է «Կարճ ասած»

Այսօր Երևանում մի քանի բողոքի ակցիաներ կային՝ բանկերի դեմ, Փաշինյանի կառավարման դեմ, գերիներին բերելու պահանջով, սոցիալական տարբեր խնդիրներով։ Անդրադառնամ երկուսին։ Վարդաշենի 4-րդ կարգի վթարային...

Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը

Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը։ Այն պայմանավորված է մի քանի գործոնով՝ վիրուսների առանձնահատկություններ, փակ տարածքներում մարդկանց կուտակումներ, վիրուսների փոխանցման մեխանիզմներ։ «Արմենպրես»-ի հետ...

Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյուններից․ Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, այնինչ մինչ սա խոսք էր գնում պայմանագրի մասին: Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն կարևոր տարբերություններ՝ իրավական և գործնական...

Թրամփը և Պուտինը, հավանաբար, կհանդիպեն. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Սաուդյան Արաբիայում «հավանաբար տեղի կունենա»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Ես չեմ կարող խոսել նրանց փոխարեն, բայց վստահ եմ, որ...

Ֆեյսբուքյան օգտատերերը հայհոյանքով են պատասխանում Փաշինյանի՝ ստորագրելու պատրաստակամությանը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,- ֆեյսբուքյան էջում հայերեն և անգլերեն լեզուներով գրել է Նիկոլ Փաշինյանը։ Այս գրառման տակ բազմաթիվ...